Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ԵԱՏՀ-ի որոշումները պետք Է ցուցադրեն ինտեգրացման իրական օգուտը. Տիգրան Սարգսյան

SOCIETY
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հունվարի 31-ին քննարկել Է մաքսատուրքերի տոկոսադրույքների նվազեցումը, քաղաքակիրթ, թափանցիկ շուկաների ձեւավորումը, Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի խոչընդոտների վերացումը եւ այլ հրատապ թեմաներ: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել Է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունը: 
Բացելով նիստը՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել Է, որ ԵԱՏՄ-ի պետությունների նախագահները հանձնաժողովի առջեւ դնում են «գլոբալ հավակնոտ խնդիրներ, որոնք համապատասխանում են Միության երկրների զարգացման գերակայություններին, ապագայի նրանց տեսլականին: ԵԱՏՀ-ում ընդունվող որոշումները պետք Է օգնեն՝ հասնելու այդ նպատակներին: Միայն այդպես մենք կկարողանանք բոլորին ցուցադրել մեր ինտեգրացման իրական օգուտը եւ ապրանքների ու ծառայությունների, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների միասնական շուկայի ստեղծման օգուտները»:
Տիգրան Սարգսյանը ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի տարեկան ուղերձում որպես 2017 թվականին երկրի զարգացման գլխավոր ուղղություններ առանձնացվել են այն վեկտորները, որոնք կարեւոր են նաեւ ԵԱՏՄ-ի համար: Դա տնտեսության թվայնացումն Է եւ տրանսպորտային-լոգիստիկական ենթակառուցվածքի կատարելագործումը: 
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման շրջանակներում ԵԱՏՀ-ի կոլեգիան հաստատել Է պահանջները դրա բաղադրիչներից մեկի նկատմամբ, որը միավորում Է Միության երկրների ագրոարդյունաբերական համալիրի տվյալների բազան: Նախատեսվում Է ստեղծել յոթ ընդհանուր ինտերնետ-ռեսուրս, ներառյալ գյուղատնտեսական բույսերի տեսակների միասնական ռեեստրը, զարգացման կանխատեսումային ցուցանիշները, ցեղական կենդանիների եւ ցեղական անասնաբուծության բնագավառում սելեկցիոն ձեռքբերումների վերաբերյալ տվյալների բազան եւ գիտահետազոտակÕ �ն գործունեությունը: 
Օգտատերերը կկարողանան արտադրությունը մոդելավորել շուկայում ապրանքների ու ծառայությունների պահանջարկի փոփոխման հաշվառմամբ, գնահատել պարենային անվտանգության ապահովման հետ կապված իրադրությունը: 
ԵԱՏՀ-ի կոլեգիայի եւս մեկ կարեւոր որոշումն Է դարձել այն հանձնարարականին հավանություն տալը, որի համաձայն ԵԱՏՄ-ի երկրներին առաջարկվում Է շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեղեկացնել Միության ներքին շուկաներում սահմանափակումների եւ խոչընդոտների վերաբերյալ Հանձնաժողովին հայտնելու հնարավորության մասին: Ընդ որում՝ դա կարելի Է անել նաեւ http://barriers.eaeunion.org հատուկ տեղեկատվական ռեսուրսի օգնությամբ: 
«Մենք մշտապես զբաղվում ենք Միության ներքին շուկայում խոչընդոտների բացահայտմամբ եւ դրանց վերացմամբ,-հայտարարել Է կոլեգիայի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով ԵԱՏՀ-ի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:-Սակայն երկրները կենդանի օրգանիզմ են, եւ պետական մարմինների այս կամ այն գործողության հետեւանքով կարող են ծագել նոր խոչընդոտներ: Ավելի հաճախ դրանք իսկույն հայտնվում են մեր տեսադաշտում, բայց երբեմն Էլ՝ ոչ: Ուստի մենք հորդորում ենք պետական մարմիններին, բիզնեսին, մեր երկրÕ �երի քաղաքացիներին՝ հայտնել այն դժվարությունների մասին, որոնց նրանք բախվում են ԵԱՏՄ-ի շուկաներում»: 
Նաեւ ԵԱՏՀ-ի կոլեգիան հավանություն Է տվել այն առաջարկությանը, որով նախատեսվում Է ԵԱՏՀ-ի խորհրդի առաջիկա նիստում քննարկել Միությունում մակնշման համակարգի զարգացման հարցը: Այդ միջոցները թույլ կտան աջակցել բարեխիղճ բիզնեսին:
ԵԱՏՀ-ի կոլեգիան հավանություն Է տվել կաշվի-կոշիկի արդյունաբերության համար մի շարք այն ապրանքների ներմուծման մաքսատուրքերի տոկոսադրույքների ժամանակավոր զրոյացմանը եւ նվազեցմանը, որոնք այդ ճյուղում օգտագործվում են որպես մշակման նյութեր: 
«Զրոյական տոկոսադրույքը գործելու Է 2017 թվականի մարտի 1-ից մինչեւ 2019 թվականի փետրվարի 28-ը ներառյալ»,-նշել Է ԵԱՏՀ-ի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: Տոսադրույքների զրոյացման ու նվազեցման վերաբերյալ վերջնական որոշումը հանձնաժողովի խորհուրդը կընդունի 2017 թվականի փետրվարի 10-ին:
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League