Բերդավանում հակառակորդի կրակոցներից երկու խաղաղ բնակիչ է զոհվել (լրացված)
SOCIETYՀակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել:
Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ` Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հակառակորդը շարունակում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը: Զոհեր և վիրավորներ զինվորականների շրջանում չկան:
1
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
2
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



