Ֆիյոնը Ֆրանսիայի պատմության մեջ աննախադեպ Է համարել իր դեմ ուղղված արշավը
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի եւ նրա տիկնոջ Պենելոպայի դեմ ֆինանսական չարաշահումների մեղադրանքներով տեղեկատվական արշավն «աննախադեպ Է Հինգերորդ հանրապետության պատմության մեջ»: Այս կարծիքը հայտնել Է Ֆիյոնն ինքը՝ Փարիզում ելույթ ունենալով Էլեկտրոնիկայի ոլորտի ձեռնարկատերերի հետ հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BFM-TV հեռուստաալիքին:
Ինչպես ընդգծել Է Ֆիյոնը, ինքն այն ամենն, ինչ տեղի Է ունենում, համարում Է պլանավորված ակցիա, որը նպատակ ունի իրեն հեռացնել նախագահական մրցարշավից:
«Որքան գիտեմ՝ Հինգերորդ հանրապետության պատմության մեջ երբեք չի եղել այնպիսի իրադրություն, երբ ընտրություններից երեք ամիս առաջ անցկացվի նման մասշտաբային եւ պրոֆեսիոնալ գործողություն, որպեսզի բացառեն թեկնածուին»,- հայտարարել Է նա:
Նախօրյակին քննիչները եկել են Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք՝ այնտեղ ստանալու փաստաթղթեր, որոնք վերաբերում են պետական միջոցների հնարավոր հափշտակման գործի՝ այսպես կոչված «Պենելոպա Ֆիյոնի գործի» հետաքննությանը: Քննիչները մտադիր են առգրավել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը աշխատավարձի վճարումներին:
Ավելի վաղ «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը եւ նրա տիկինը՝ Պենելոպան, առանձնաբար հարցաքննվել են քննիչների կողմից: Հարցաքննությունը տեւել Է շուրջ հինգ ժամ:
Անցած չորեքշաբթի Ֆրանսիայում սկանդալ Է ծայր առել, երբ Le Canard enchaՏnռ թերթը հրապարակեց լրագրողական հետաքննություն, որում պնդվում Էր, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի եղել Է Ազգային ժողովում Ֆրանսուա Ֆիյոնի օգնականը եւ համապատասխան վարձատրություն Է ստացել, բայց ընդ որում «ոչ մի կոնկրետ պարտականություն չի կատարել»:
Սկանդալը բորբոքվել Է: Տեղական ԶԼՄ-ներն այն անվանել են «Պենելոպագեյթ», քանի որ այն կարող Է ազդել Ֆիյոնի նախընտրական արշավի վրա, որը երկար ժամանակ անվիճելի ֆավորտի Էր համարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift
5
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...



