Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես փրկվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայում հայերիս պատմական ներկայության ամենամեծ և վառ քարե հուշակոթողը, թերևս, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին է: Բայց քչերը գիտեն, որ այն վերահաս ավերումից փրկել է ծագումով քուրդ թուրքալեզու գրող Յաշար Քեմալը:

Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին կառուցվել է Գագիկ թագավորի հրամանով 915–921 թթ., ճարտարապետը Մանվելն է: 1117–1895 թթ. եղել է կաթողիկոսանիստ եկեղեցի, իսկ 1895–ից հանձնվել է Պոլսո հայոց պատրիարքարանին: 1915 թ. ցեղապսանությունից հետո եկեղեցին լքված է եղել:

Հայկականության հետքերը մաքրելու մտադրությամբ 1951 թ. թուրքական կառավարությունը որոշում է քանդել եկեղեցին:

Այդ տարի դեռևս երիտասարդ, բայց արդեն հայտնի հրապարակախոս Յաշար Քեմալն աշխատում էր «Ջումհուրիեթ» թերթում: Եվ խմբագրի հանձնարարականով մեկնում է Վան: Այստեղ նա ծանոթանում է զինվորական բժիշկ–վիրաբույժ, գնդապետ Ջավիթ բեյի հետ, և նրանից իմանում, որ տեղական իշխանությունները, կատարելով ռազմական գերատեսչության հրահանգը, պատրաստվում են մոտակա օրերին քանդել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին:

Ճարտարապետության գիտակ գնդապետը վրդովված է լինում այդ փաստից և առաջարկում է Քեմալին` որպես «Ջումհուրիեթի» թղթակից, օգտագործել իր կապերը և փրկել եկեղեցին: Չնայած դժվարություններին, նրանք միասին կարողանում են հասնել Աղթամար կղզի և այնտեղ աշխատող բանվորներին հորդորել կանգնեցնել եկեղեցու քանդման աշխատանքները` մինչ հատուկ հրահանգը: Յաշար Քեմալն իր հուշերում պատմում է, որ կղզում աշխատող բանվորներն արդեն հասցրել էին մասամբ քանդել եկեղեցուն հարող շինությունը: 

Հաջորդ օրերի ընթացքում Յաշար Քեմալը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի վերջնականապես դադարեցվի Աղթամարի եկեղեցու ավերումը: Նրան այդ հարցում աջակցություն է ցուցաբերում «Ջումհուրիեթի» խմբագիրը, ով համաձայնում է տպագրել Քեմալի հոդվածները: Իսկ իր հրապարակումներում Քեմալը իշխանություններին և լայն հանրությանը համոզում է, որ եկեղեցին միայն հայերինը չէ, դա նաև Թուրքիայի ժառանգությունն է և պետք է պահպանվի: Բացի հրապարակումները գործի է դնում իր կապերը, հանդիպում տարբեր պաշտոնյաների հետ: Ի վերջո, պաշտոնական որոշում է կայացվում կասեցնել եկեղեցու քանդման աշխատանքները: Եվ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին փրկվում է:

Թեպետ դրանից հետո հալածանքներ են սկսվում Քեմալի և գնդապետ Ջավիթ բեյի նկատմամբ:

Աշխարհահռչակ գրողը, ով երկու անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի, ծանոթ է եղել նաև Վիլյամ Սարոյանի հետ: Ահա թե ինչ է պատմում իրենց առաջին հանդիպման մասին: 1964 թ. էր: Սարոյանը գալիս է Բիթլիս` իր հայրենի քաղաք: Մի օր Քեմալի տան դուռը թակում են: Դուռը բացելով` տեսնում է հաղթանդամ տղամարդու, որը տուն մտնելով խոսում է անգլերեն: «Եվ ես,– հիշում է Քեմալը,– քանի որ լավ անգլերեն չգիտեի, իսկ հիանալի անգլերեն խոսող կինս տանը չէր, ձեռք ու ոտքի լեզվով սկսեցի նրա հետ բացատրվել: Մտքերի փոխանակումը մեր միջև այդպես դժվար կշարունակվեր, եթե չհարցնեի` դուք որտեղացի՞ եք: Ի պատասխան, նա Թուրքիայի քարտեզի վրա ցույց տվեց Բիթլիս քաղաքը…»: Ապա խորհրդավոր հյուրն ասել էր, որ գիտի քրդերեն, ինչն անչափ ուրախացրել էր Քեմալին. «Վերջ ի վերջո ամեն ինչ սահուն ստացվեց, երբ քրդերեն խոսեցինք… Իմ առջև կանգնած էր աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը»:
Բիթլիս այցի ընթացքում Սարոյանի ուղեկիցների թվում էր: «Նա տեղացի երեխաների հետ այս ու այն կողմ վազեց, ամեն հանդիպածին «հայրենակից» անվանեց, համբուրեց ծառերը, քարերն ու հողը, տեսավ իր երազանքների ծովը` Վանա լիճը, խմեց ջրից: Մի տուն գտավ, որը հավանաբար իր հայրական տունն էր, ծնկի եկավ այդ տան ավերակների մոտ և երկար ժամանակ անձայն արտասվեց: Ատելություն չզգաց, բարկություն չապրեց»,– այսպես էր հիշում Սարոյանին Յաշար Քեմալը:

Իր հայանպաստ գործունեության համար և 90–ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության կողմից 2013 թ. նա արժանացել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: Պարգևը պաշտոնապես նրան հանձնիվել է Ստամբուլում` պոլսահայ համայնքի մշակութային գործիչների ներկայությամբ:

Այդ ժամանակ նա ասել էր. «Ես ինքս ծնունդով Վանից եմ, և հպարտ եմ, որ Գրիգոր Նարեկացու հայրենակիցն եմ։ Այդ հողերը միևնույն ժամանակ մեծ ցավերի և կոտորածների տարածքներ են հանդիսանում: Վերապրած շատ մեծ դժբախտություններ, ոչնչացված շատ մեծ արժեքներ կան, սակայն այսօր մարդկային բոլոր աղետները մաքրելու ճիգեր էլ կան»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League