400 մարդ է աշխատել այս տիեզերական հարսանիքի կազմակերպման վրա
PHOTOՄի անգամ ապագա նորապսակները դիմեցին TOBELOVE Wedding հարսանեկան հանդիսությունների կազմակերպման սրահին, որպեսզի վերջինս անկրկնելի և արտասովոր միջոցառում կազմակերպի: Կես տարի անց զույգը կանգնած էր ապակե աստիճաններին՝ 2-րդ հարկի վրա:
Ձեզ ենք ներկայացնում այդ տիեզերական հարսանյաց միջոցառման ամենագեղեցիկ լուսանկարները:
Որպես հրավիրատոմս յուրաքանչյուր հյուր ստացել էր տիեզերական ոճով ձևավորված մի ծրար, որի մեջ տեղեկատվական սկավառակներ կային 3-օրյա հարսանիքի ծրագրի, դրես-կոդի մասին և նաև քարտեզ-ուղեցույց;
Հյուրանոցի մուտքի դիմաց հյուրերին դիմավորում էին տիեզերական հագուստ կրող աղջիկներ, իսկ անձնական մենեջերները բոլորին օգնել են հարսանիքի երեք օրերի ընթացքում՝ յուրաքանչյուր հարցի և խնդրի դեպքում:
Ձևավորողներից ահռելի ջանք է պահանջվել սովորական սրահը «միջմոլորակային տիեզերք» դարձնելու համար: Դրա համար բոլոր պատերը ծածկվել էին սև կտորներով, իսկ սրահի կենտրոնում տեղադրել էին 4 հարթակներ՝ աստիճաններով իրար միացված:


Հրավիրված էր շուրջ 250 մարդ:

Արծաթագույն սփռոցները, թափանցիկ, գրեթե անտեսանելի աթոռները, «սառը» լույսերը էլ ավելի տպավորիչ էին դարձնում ողջ դեկորացիան: Սրահում կառուցել էին մինի այլմոլորակային անտառ, որը ինչ-որ կադրեր էր հիշեցնում «Ավատար» ֆիլմից:

Տիեզերական մթնոլորտն ապահովում էր սրահի յուրաքանչյուր դետալը՝ սառը լույսերը, մետաղական թելերը, «սառած» ճյուղերը, սպիտակաթույր ծաղիկները:

Հատուկ ուշադրության էր արժանի նորապսակների համար նախատեսված սեղանը: Հատուկ էսքիզի հիման վրա սեղանի վրա կառուցվել էր ադամանդներով զարդարված քարանձավ: Իսկ սեղանի ծայրը ապակյա էր, կարծես սառած լիճ լիներ:

Վերջին նոտան տորթն էր, որը խորհրդանշում էր ողջ Արեգակնային համակարգը:

Եվ տոնական հրավառությունը նույնքան յուրօրինակ էր, ինչպիսին հենց հարսանեկան տոնախմբությունն էր:



