Հայ «օրենքով գող» Արսեն Երևանսկիի հարցաքննությունը ոստիկանությունում (Video)
VIDEOՌուսաստանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոկվայի «Գանձակ» սրճարանում ձերբակալել են 39-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչյանին, որը քրեական աշխարհում առավել հայտնի է «Արսեն Երևանսկի» անունով։
Ինչպես հաղորդում է primecrime.ru-ն, նրա հետ ձերբակալվել է ևս 9 մարդ։ Խուզարկության ժամանակ Մրտչյանի մոտ հայտնաբերվել է թմրանյութ։
Պարբերականի փոխանցմամբ՝ Երևանում հայտնի «օրենքով գող» Կնդոյի զարմիկը՝ Արսեն Մկրտչյանը, մեծ ազդեցություն ունի Կալուգայի և Մոսկվայի մարզերում։
Տեղեկատվության համաձայն՝ Արսենը եկամուտների մեծ մասը ստանում է դրամական միջոցների անօրինական կանխիկացման գործարքներից։ Իրավապահների խոսքով՝ ձերբակալվածը առողջական խնդիրներ ունի թմրանյութերի օգտագործման պատճառով, նա տեղաշարժվում է անվասայլակով։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



