Ռոզի Ավետիսովան նոր ընտրյալ ունի
LIFEԴերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով այս շրջանում նկարահանվում է ԱԹՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եթե գտնեմ քեզ» սերիալում, նոր ընտրյալ ունի: Այս մասին տեղեկանում ենք դերասանուհու ֆեյսբուքյան էջից, որտեղ փոխված է նրա կարգավիճակը: Այս առիթով Life.panorama.am-ն առաջինը կապ հաստատեց դերասանուհու հետ` ճշտելու մանրամասներ նրա ընտրյալի և իրենց հարաբերությունների մասին:
«Այո, ճիշտ եք նկատել, ընտրյալ ունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին` հրաժարվելով, սակայն, մանրամասներ հաղորդել սիրելիի մասին:
Հարցին` այս դեպքում, ինչով էր պայմանավորված ֆեյսբուքյան էջի միջոցով իր` ընտրյալ ունենալու փաստը տեղեկացնելը, դերասանուհին պատասխանեց.
«Պարզապես այդպիսի ցանկություն ունեցա, ուրիշ ոչինչ: Այս պահին չեմ ցանկանում այլ չակերտներ բացել, քանի որ եթե ցանկանայի, գոնե նրա անունը կնշեի իմ ֆեյսբուքյան էջում: Երբ ժամանակը գա, բոլորն ամեն ինչ կիմանան, իսկ հիմա դեռ ժամանակը չէ»,-մեզ հետ զրույցում նշեց Ռոզի Ավետիսովան:
Դիտարկմանը, որ այս գաղտնիությունից կարելի է եզրակացնել, որ իրենք դեռ չեն պատրաստվում օրինականցնել իրենց հարաբերությունները, Ռոզին հստակեցրեց.
«Այո, այս պահին հարաբերություններ օրինականացնելու մասին խոսակցություն մեր միջև չի գնում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Ռոզի Ավետիսովան:
Հիշեցնենք, որ նախկինում Ռոզին նշանադրված էր Կորյուն Կարապետյանի հետ, ում հետ միասին Ռոզին հիմնել էր փաբ-ակումբ: Ավելացնենք, որ Կորյունը տվյալ փաբի տնօրենն էր, իսկ Ռոզին էլ նույն ակումբում աշխատում էր որպես բարմենուհի: Ի դեպ` ըստ դերասանուհու խոսքերի` բարմենության հմտություններն իրեն սովորեցրել էր նախկին նշանածը, ում հետ հարաբերությունները խզվել է հենց Ռոզիի որոշմամբ:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



