Գերմանիան կարեւորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան
POLITICSՍեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ` ակնկալելով դեսպանի աջակցություն պաշտպանական բնագավառում հայ-գերմանական համագործակցության զարգացման ուղղությամբ:
Դեսպան Քիսլերը նշել է, որ Գերմանիան կարեւորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ եւ շարունակելու է ջանքեր գործադրել դրա զարգացման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ նշվել է, որ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը ՆԱՏՕ-ի հետ շփման կետ է հանդիսանում եւ այս ուղղությամբ նույնպես համագործակցության լավ շրջանակ կա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին եւ զարգացման հեռանկարներին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:



