Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Նախընտրական մրցապայքարում նախկին պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն ամենադաժան քննադատության

BLOG

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանում ընտրությունները մի տեսակ լակմուսի թուղթ են, որ ցույց են տալիս, թե նախորդ 4-5 տարիների ընթացքում ինչպես իշխանական բուրգում, այնպես էլ ընդհանուր քաղաքական կոնյուկտուրայում պետական գործիչների, քաղաքական խմբերի ու խմբակներ, կուսակցությունների փոփոխված/անփոփոխ ուժային հարաբերակցության բնույթն ու դրա հնարավոր պրոյեկտումները: Այսօր սահմանադրական փոփոխություններով պայմանավորված քաղաքական խաղի ներքո առկա իրողություններն արդեն տրանսֆորմացվում են: Մեր տիպի երկրներում, ուր քաղ. համակարգը փոքր է, իսկ այնտեղ ներկայացված շահերի խմբերն ու իրական կուսակցությունները, շատ չեն, այդ տրանսֆորմացիան ընթացնում է առավելապես մեկ, կամ լավագույն դեպքում երկու դոմինանտ քաղաքական ուժի, գործիչների շահերի ծիրով՝ նախապես մշակված ու առավելապես կանխատեսելի քաղաքական սցենարներով:

Այսօր ՀՀ-ում ապրիլին սպասվելիք ընտրություններին ընդառաջ քաղաքական մթնոլորտը որոշակիորեն փոխվել է: Դա, բացի սահմանադրական փոփոխություններից, պայմանավորված է նաև մի քանի այլ գործոններով՝ տնտեսական ահագնացող ճգնաժամ, 2016 ապրիլյան սահմանային սրացումներ ու դրա հետևանքներ, ՊՊԾ գնդի գրավում, «հասարակություն-պետություն» անվստահության խորացող վիճակ: Նման պայմաններում 2008թ-ից (միգուցե ավելի վաղ) ձևավորված քաղաքական/կառավարչական ու կուսակցական թիմի կարևորագույն օղակներից երկուսի՝ ՀՀ նախկին ՊՆ Ս.Օհանյանի ու նախկին վարչապետ Հ.Աբրահամյանի քաղաքական վարքի վերջին դրսևորումները բավական ուշագրավ են: Տարիներ շարունակ լինելով նույն համակարգի կարևորագույն օղակներից, միասին լավ-վատ անցնելով մի քանի ընտրություններ, քաղաքական սուր մրցապայքարի տարբեր փուլեր՝ այդ թվում ներիշխանական հարթակներում ու ամենակարևորը՝ 2016-ի ապրիլը, նրանք այսօր ընդդիմադիր մեղադրական տոնայնությամբ քաղաքական բացահայտ ու ենթատեքստային հայտարարություններ են անում: 
Պարզ է, որ նրանցից յուրաքանչյուրը նմանօրինակ քննադատության համար ունի իր ուրույն՝ միգուցե իրարից տարբերվող դրդապատճառներ: Մյուս կողմից կարելի է ենթադրել, որ դա առավելապես կապված է նրանց՝ սեփական քաղաքական-կառավարչական ապագայի ու այսօր առկա իրողությունների անհամապատասխանության հետ:

Այս իրավիճակում, սակայն պետք է հաշվի առնել նաև մեկ կարևոր հանգամանք, որ երկուսի դեպքում էլ կարող է «աշխատել». մի կողմից՝ Հ.Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին արձանագրված բազմաթիվ լրջագույն խնդիրները տնտեսության, սոցիալական ապահովության, ոչ մրցակցային տնտ. քաղաքականության ոլորտներում, մյուս կողմից՝ Ս.Օհանյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ զինված ուժերում առկա բազմաթիվ խնդիրներն ու նրա՝ «ապրիլյան քննություն»-ից ձևավորված իրավիճակը, օբյեկտիվորեն նրանց երկուսին էլ դարձնում են քաղաքականապես բավական խոցելի: Իսկ դա նշանակում է, որ քաղաքական պայքարի մեջ մտնելուն զուգահեռ վերջիններս ենթարկվելու են ամենասուր քննադատության ու հրապարակային «հարվածների», որը քաղաքական խաղի ներկա պայմաններում տեղավորվում է մեր երկրում առկա քաղ. տրամաբանության մեջ: Նրանք, իհարկե, դա շատ լավ հասկանում են, քանզի նորաթուխ պաշտոնյաներներ չեն:

Ուստի այս պահի քաղ. հիմնական հարցադրումը հետևյալն է. «ինչ»-ը կամ միգուցե «ով» է եղել այն դրդապատճառը, որը «ստիպել է» այդ հմուտ, փորձառու ու իրազեկ պաշտոնյաներին, ովքեր սթափ գիտակցում են, որ չունեն բավարար ֆինանսական, վարկանիշային ու մարդկային/թիմային ռեսուրսներ, գնալ այդ քայլին...

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder