Մեղադրանքներ են առաջադրվել Քվեբեկ-սիթիում ահաբեկչության կատարողին
SOCIETY Կանադայի Քվեբեկի նահանգի ոստիկանությունը հաստատել Է Քվեբեկ-սիթի քաղաքի մզկիթում ահաբեկչական գործողություն կատարածի անձը, նրան արդեն մեղադրանքներ են առաջադրված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտել Է CBC հեռուստաալիքը:
Նշվել Է, որ ահաբեկչությունը կատարել Է 27-ամյա կանադացի Ալեքսանդր Բիսոնետը: Նրան մեղադրանքներ են ներկայացվել վեց սպանության եւ սպանության հինգ փորձի մեջ (խոսքը վերաբերում Է ծանր վիրավորված մարդկանց): Ավելի վաղ հաղորդվել Է, որ այդ գործով երկրորդ կասկածյալը՝ Մոհամեդ Հադիրը, հարցաքննությունից հետո ազատ Է արձակվել եւ այժմ հանդես Է գալիս որպես ահաբեկչական գործողության վկա:
Հայտնի Է, որ մզկիթի վրա գրոհելուց հետո Բիսոնետը հանցագործության վայրից թաքնվել Է ավտոմեքենայով, իսկ հետո ինքն Է զանգահարել ոստիկանություն եւ ձերբակալվել:
Journal de Quebec-ը զրուցել Է Բիսոնետի նախկին համակուրսեցիների հետ, որոնք նրան բնութագրել են որպես աջ արմատական հայացքների հետեւորդ:
Հունվարի 29-ին կիրակնօրյա աղոթքի ժամանակ մզկիթի վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվել Է վեց մարդ, եւս 18 հոգի վերքեր են ստացել: Վերջին տեղեկատվության համաձայն՝ տուժածներից հինգը գտնվում են հիվանդանոցում, երկուսը ծանր վիճակում են: Ոստիկանության տվյալներով՝ 39 մարդ փրկվել Է այդ ահաբեկչությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



