ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ հանդիպմանը կքննարկի Իրանի կողմից իրականացված հրթիռային փորձարկումը
SOCIETY ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին արտահերթ խորհրդակցություն կանցկացնի Իրանի կողմից իրականացված հրթիռային փորձարկման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է համաշխարհային կազմակերպությանն առընթեր Շվեդիայի մշտական ներկայացուցչությունը: Սկանդինավյան երկիրը հունվարին նախագահում Է ԱԽ-ում: Կոնսուլտացիաներ անցկացնելու պահանջով հանդես Է եկել ԱՄՆ-ը:
Հունվարի 30-ին Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին, հայտնել Է, որ հունվարի 29-ին Թեհրանից արեւելք 225 կմ հեռավորության վրա գտնվող զինափորձարանում միջին հեռահարության հրթիռի փորձարկում Է իրականացվել: ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւը, որը 2015 թվականի հուլիսի 20-ին ընդունվել Է հաջակցություն իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքի, կոչ Է անում Իսլամական Հանրապետությանը չանցկացնել նմանօրինակ փորձարկումներ:
Ավելի վաղ Իսրայելը Անվտանգության խորհրդից պահանջել Է անհապաղ արձագանքել իրանական միջուկային փորձարկմանը: Ինչպես հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր հրեական պետության մշտական ներկայացուցիչԴաննի Դանոնը, Իրանի գործողություններն սպառնում են ոչ միայն Իսրայելին, այլեւ «ամբողջ Մերձավոր Արեւելքին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



