Մերկել. Թրամփի հրամանագիրը հակասում է միջազգային համագործակցության ոգուն
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միջազգային համագործակցության ոգու խախտում է համարում Միացյալ Նահանգներ մահմեդական 7 երկրների քաղաքցիները մուտքը արգելող որոշումը, հաղորդում է Reuters–ը։
Մեկնաբանելով միգրացիոն քաղաքականության խստացման վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը՝ Մերկելը շեշտել է, թե ահաբեկչության դեմ անհրաժեշտ եւ վճռական պայքարը որեւէ կերպ չի կարող արդարացնել մարդկանց խմբերի հանդեպ կասկածները, որոնք հիմնվում են միայն նրանց կրոնական պատկանելիության եւ ծագման վրա։ «Իմ կարծիքով, այդ հրամանագիրը հակասում է փախստականներին օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքներին եւ միջազգային համագործակցության ոգուն։ Գերմանիայի կառավարությունը կանի հնարավոր ամենը, հատկապես՝ երքաղաքացիություն ունեցող անձանց պարագայում, նրանց համար այս հրամանագրի իրավական հետեւանքները պարզելու եւ օրենքին համապատասխան նրանց իրավունքները վճռականորեն պաշտպանելու համար։ Մենք եվրոպացի գործընկերների հետ խորհրդատվություններ ենք անցկացնում այս հարցով», – հայտարարել է Մերկելը։
			
			
			
			
			
				
			
			
			


