Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Հայկական զինված ուժերը միշտ պատրաստ են հակառակորդին արժանի հակահարված տալ. ԱԺ պատգամավորներ

SOCIETY

 Ադրբեջանի կողմից անընդհատ ակտիվացող սահմանային լարվածության սանձազերծումը հաջողություններ չի գրանցելու, քանի որ հայկական Զինված ուժերը կարողանում են արժանի հակահարված հասցնել նրանց ցանկացած ոտնձգությանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանը սա շեշտեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության , ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` նշելով, որ Ադրբեջանը շարունակում է իր մշակած մարտավորությունը, ինչն ունի երեք նպատակ:«Անընդհատ լարվածության մեջ պահելով սահմանամերձ համայնքների բնակիչներին, խանգարելով բերքահավաքը` նրանք ցանկանում են խուճապի և անպաշտպանվածության վիճակ ստեղծել: Երկրորդը` սեփական հասարկության ուշադրությունը ներքին իրական խնդիրներից շեղելու միջոց է: Դուք գիտեք, որ առաջիկայում Ադրբեջանում նաև ընտրություններ են սպասվում, ու յուրաքանչյուր նեքին խնդիր Õ �րանք կապում են Արցախյան հիմնախնդրի հետ: Երրորդը, որ հոգեբանական ճնշում են ցանկանում գործադրել մեր հասարակության վրա»,-ասաց Կորյուն Նահապետյանը` հավելելով, որ ադրբեջանական կողմը էական ժամանակ է` թաքցնում է նաև սեփական կորուստները:

Պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի նշյալ մարտավարությունը շարունակական է լինելու, հետևաբար պետք է միշտ պատրաստ լինել արժանի հակահարված տալուն թե ռազմական, թե դիվանագիտական մակարդակներում: «Առաջիկայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանն է կայանալու Նորվեգիայում: Ենթադրում եմ, որ ադրբեջանցիները փորձելու են աղավաղված ներկայացնել իրողությունները, սահմանին տիրող իրավիճակը և անդրադարձ է կատարվելու տխրահռչակ անձնավորության` Վահան Մարտիրոսյանի կողմից սահմանը հատելու փաստին: Ուզում եմ վստահեցնել, որ հստակ պարզաբանու մներ են տրվելու միջազգային կառույցներում այդ անձի առաջ քաշած հարցերի վերաբերյալ: Բոլոր խնդիրները, որոնց մասին նա բարձրաձայնել է, դրանց կապակցությամբ, գիտեք, գերակշիռ մասը իրականությանը չի համապաստախանում: Եթե կան խնդիրներ, դա չի կարող անձին մղել հայրենիքի դավաճանության»,-ընդգծեց Կարյուն Նահապետյանը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, ով նաև ԱԺ վերոնշյալ հանձնաժողովի անդամ է, նշեց, որ մեզ համար պատերազմը դեռ չի ավարտվել, պետք է այդ հոգեբանությամբ ու պատրաստակամությամբ վարել քաղաքականությունն ու ապրել կյանքը: «Հակառակորդի ցանկացած գործողությանը պետք է արժանի պատասխան տալ, մեր հակառակորդը հասկանում է միայն մեկ լեզու` ուժի լեզուն»,-ասաց Թևան Պողոսյանը` ուրախություն հայտնելով, որ միջազգային կառույցները քիչ-քիչ սկսում են Ադրեբջանի գործողություններին համապատասխան արձագանք տալ:

Աշնան առաջին իսկ օրերից ադրբեջանական կողմը կրկին ակտիվացրել է կրակոցները սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Սեպտեմբերի 23-ին կրակահերթերի տակ է եղել նաև Բարեկամավանը, իսկ սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, սահմանամերձ Բաղանիսը: Սեպտեմբերի 23-ին ադրբեջանական կողմի կրակահերթից վնասվել է Դովեղի գազատարը:

 

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank