Լեհաստանում մեկնարկել են լեհ–ամերիկյան համատեղ զորավարժություններ
INTERNATIONAL NEWSԼեհաստանի Ժագան–Կարլիկի հրաձգարանում անկացվում են լեհ–ամերիկյան համատեղ զորավարժությունները, որոնց մեկնարկին ներկա է եղել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, հաղորդում է «Լեհաստանի ձայն» ռադիոկայանը։
Նա հույս է հայտնել, որ Լեհաստանում Միաացյալ Նահանգների զինվորականների ներկայությունը կամրապնդի երկկողմ հարաբերությունները։ «Լեհական զինվորական ավանդույթի համաձայն՝ ողջունում եմ մեր ամերիկացի դաշնակիցներին, Միացյալ Նահանգների զինվորականներին՝ հույս հայտնելով, որ պատմական այս պահը կարեւոր է թեկուզ նրանով, որ ականատեսն ենք Եվրոպայի եւ աշխարհի մեր մասում պարադիգմաների փոփոխությանը ոչ միայն փաստաթղթերում, այլեւ՝ ֆիզիկապես. Հյուսիսատլանտյան դաշինքը ներկա է Լեհաստանում», – հայտարարել է Դուդան։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



