Իրաքի խորհրդարանն աջակցել է երկիր ԱՄՆ քաղաքացիների մուտքի արգելքին
INTERNATIONAL NEWSԻրաքի խորհրդարանն աջակցել է օրինագծին, որով արգելք է սահմանվել երկիր ԱՄՆ քաղաքացիների մուտքի վրա: Արգելքը մտցվում է 90 օրով, փոխանցում է Meduza-ն:
Օրինագիծը, որը կոչվել է ԱՄՆ-ի մտցրած արգելքին «պատասխան միջացառում», ընդունվել է ձայների մեծամասնությամբ:
Փաստաթուղթը փոխանցվել է կառավարությանը, հայտարարել են Իրաքի 2 պատգամավորներ՝ մանրամասները չհստակեցնելով: Մասնավորապես՝ անհայտ է, թե արդյոք ժամանակավոր արգելքը կտարածվի՞ ամերիկացի զինվորականների, ամերիկյան հասարակական եւ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների, նավթային ընկերությունների անձնակազմի, նաեւ ԱՄՆ մյուս քաղաքացիների մուտքի վրա, որոնք Իրաք են այցելում գործնական նպատակներով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



