Թուրքիան Գյուլենի վերաբերյալ նոր փաստաթղթեր է ուղարկել Միացյալ Նահանգներ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արդարադատության նախարարությունը նոր թղթածրար է ուղարկել Միացյալ Նահանգներին` ներկայացնելով տվյալներ գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի վերաբերյալ ու պահանջելով նրա արտահանձնումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Համացանցի միջոցով փոխանցված փաստաթղթերում կան վկայություններ այն մասին, թե երկրում ռազմական հեղաշրջման փորձն իրականացվել է հենց Գյուլենի հրամանով:
Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը որպեսվտարանդի 1999 թվականից բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրումերկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ իշխանություններից՝արտահանձնել Գյուլենին:
74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնելէ իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճանպետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելոÖ ‚ մեջ, որոնց մի մասիվերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի ևկառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
			
			
			
			
			
				
			
			
			


