Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ-գերմանական համագործակցությունը նոր մեկնարկ է ստանում աղետների ռիսկի կառավարման ոլորտում

SOCIETY

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը հունվարի 30-ին ընդունեց Գերմանիայի դաշնային հանրապետության կառավարության արտակարգ իրավիճակների գլխավոր հանձնակատար, դաշնային տեխնիկական օգնության բյուրոյի նախագահ Ալբրեխտ Բրյոմմեին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻ նախարարության և ԳԴՀ ներքին գործերի նախարարության տեխնիկական օգնության դաշնային բյուրոյի միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադյա Լիխտենբերգերը:

Ողջունելով ներկաներին՝ Հ. Մխիթարյանն անդրադարձավ հայ-գերմանական համագործակցությանը, նախանշեց հետագա անելիքներն ու ներկայացրեց նախարարության հիմանկան գործառույթները. «Մեր երկրների միջև վաղուց ձևավորվել են բարիդրացիական հարաբերություններ: Հարաբերություններ, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության ձևավորման համար: Հիմա այդ համագործակցությունն առավել զարգացնելու անհրաժեշտություն կա: Այսօր մեզ պատմական հնարավորություն է տրված նոր ու կայուն հիմքերի վրա դնելու  հայ-գերմանական համագո րծակցությունը: 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծության արդյունքում ձևավորվեց INSARAG-ը (ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ): Եվ ահա Սպիտակի երկրաշարժից 27 տարի անց Հայաստանն ուևի INSARAG-ի բոլոր պահանջներին համապատասխանող թիմ: Դա հնարավոր դարձավ ոչ միայն մեր ջանքերի, այլև միջազգային լայն աջակցության շնորհիվ: Մենք ունենք կայացած ու համագործակցելի կառույց, փորձառու և պրոֆեսիոնալ անձնակազմ, Սենդայից բխող ազգային ռազմավարություն, քաղաքական կամք ու մեծ պատրաստակամություն՝ համագործակցելու Գերմանիայի դաշնության հեÕ ¿ բնակչության պաշտպանության, աղետների ռիսկի կառավարման ոլորտում»:

ԳԴՀ կառավարության ԱԻ գլխավոր հանձնակատար, դաշնային տեխնիկական օգնության բյուրոյի նախագահ Ա. Բրյոմմեն իր խոսքում անդրադարձավ Հայաստան կատարած առաջին այցելության նպատակի, ակնկալիքների և արտակարգ իրավիճակներում Հայաստանի ձեռքբերումներին. « Ինձ համար մեծ պատիվ է գտնվել մի երկրում, որի մասին բազմաթիվ հիշողություններ կան: Ցավով եմ վերհիշում 1988 թ.-ի աղետալի երկրաշարժը, բայց և հպարտությամբ ու զարմանքով փաստում, որ այսօր Հայաստանն ունի INSARAG-ի բոլոր չափորոշիչներին համապատասխան թիմ՝ այնպիսի թիմ, ինչպիսին ունի Ամերիկայի միացյալ նահ անգների պես հզոր և զարգացած տերությունը: Այսօր այստեղ եմ, որպեսզի տեսնեմ հետերկրաշարժյան տարածքներն ու տեղանքները, քննարկենք համագործակցության նոր եզրերն ու փոխըմբռնման հուշագիրը, որը լայն հնարավորություններ կտա երկու երկրների փրկարար ծառայություններին»:

Հյուրերը մասնակցեցին նաև ՀՀ ԱԻ նախարարության սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների պարգևատրման արարողությանը:

Քանի որ Ալբրեխտ Բրյոմմեի այցը նաև ճանաչողական բնույթ էր կրում, Հ. Մխիթարյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, եղան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում՝ տեղում ծանոթանալով «911» ծառայության աշխատանքներին:

ՀՀ ԱԻ նախարարությունը  և  ԳԴՀ ներքին գործերի նախարարության տեխնիկական օգնության դաշնային բյուրոն, ընդունելով իրենց պետությունների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության կարևորությունը, բնակչության անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման նպատակով համաձայնեցված աշխատանքների անցկացման անհրաժեշտությունը, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման, տուժած բնակչությանն օգնություն ցույց տալու միջոցառումների իրականացման համար մարդկային, գիտատեխնիկÕ �կան, տեխնոլոգիական և տեղեկատվական ռեսուրսների համատեղ օգտագործման անհրաժեշտությունը և  նպատակ ունենալով առավել ամրապնդել փոխըմբռնումն ու բարեկամական համագործակցությունը, պայմանավորվում են այս Հուշագրով, իրենց երկրների օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան համագործակցություն իրականացնել հետևյալ բնագավառներում.

  • կամավոր փրկարարական շարժումների կազմակերպում և ակտիվացում,
  • արտակարգ իրավիճակների կանխում և կանխարգելում, բնակչության և տարածքների պաշտպանություն, որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում,
  • բնական և տեխնածին աղետների կանխարգելում, հետևանքների վերացում,
  • վտանգավոր տեխնածին գործընթացների և բնական աղետների մոնիթորինգի կազմակերպում և իրականացում,
  • տեղեկատվության և նորարարական տեխնոլոգիաների փոխանակում,
  • համագործակցություն աղետներից տուժած բնակչության և փրկարարական աշխատանքներ իրականացնող անձնակազմերի հոգեբանական աջակցության կազմակերպման ծառայությունների միջև,
  • կողմերի լիազոր մարմինների պատվիրակությունների պարբերական փոխայցելություններ` փորձի փոխանակման նպատակով,
  • կողմերի` արտակարգ իրավիճակների ոլորտի աշխատողների և փորձագետների մասնագիտական որակավորման հետագա բարձրացման     և վերապատրաստման ուղղությամբ համատեղ միջոցառումների (գիտաժողովներ, սեմինարներ, դասախոսություններ, վարժանքներ, գործնական պարապմունքներ) կազմակերպում և անցկացում` պլանավորված հատկացումների, մասնավոր ներդրումների և դրամաշնորհային միջոցների հաշվին,
  • համատեղ ծրագրերի մշակում և իրականացում:
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League