Toyota-ն համաշխարհային ավտոշուկայի առաջատարի իր դիրքը զիջել Է Volkswagen-ին
SOCIETYՃապոնական Toyota կոնցեռնը 2016 թվականին ամբողջ աշխարհում իրացրել Է 10 մլն 175 հազար ավտոմեքենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաշվետվության մեջ:
Այսպիսով՝ Toyota-ն վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ վաճառված ավտոմեքենաների թվով զիջել Է առաջին տեղը. գերմանական Volkswagen Group-ը 2016 թվականին իրացրել Է 10,3 մլն ավտոմեքենա:
Եվրոպական ավտոարտադրողը ներառում Է բազմաթիվ հայտնի դուստր բրենդներ, ներառյալ Audi AG-ն, Bentley Motors-ը եւ Porsche-ն:
Toyota-ն ներառում Է, մասնավորապես, Daihatsu-ն եւ Lexus-ը:
Toyota-ի ընդհանուր վաճառքները 2016 թվականին կրճատվել են 0,2 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/56/ 12.58
Toyota, ավտոշուկա, առաջատար, զիջում
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



