Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ ժողովուրդը քաջ գիտի գինը նահատակության. Գարեգին Բ կաթողիկոսը օրհնության խոսք է հղել կաթողիկե եկեղեցու բացմանը

SOCIETY

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մտահոգիչ է համարում, որ ներկայում էլ շարունակվում են հալածանքները քրիստոնյաների հանդեպ՝ հազարավոր անմեղ մարդիկ զոհ են դառնում, ավերվում ու ոչնչացվում են քրիստոնեական սրբավայրերը. դա արդի քրիստոնեության առջև ծառացած փորձությունների նոր մարտահրավեր է: Այս մասին նշվել է Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց աթոռանիստ եկեղեցու օծման արարողութ յանը Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքում, որն ընթերցեց Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:Արմենպրես-ի հաղորդմամբ` ուղերձում ասված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք Ձեզ և հղում հայրապետական  ողջույններն ու բարեմաղթանքերը: Այսօր ուրախակից ենք Գյումրիի հայ կաթողիկե համայնքին, որ հոգևոր մխիթարության օրեր է ապրում իր նորակառույց եկեղեցու նվիրական օծման առիթով: Եկեղեցին կոչվեց  Սրբոց Նահատակաց`  ի պատիվ քրիստոնեության պատմության ընթացքում նահատակվածների, ովքեր չարի փորձությունների ու դժվարությունների մեջ անսասան պահեցին իրենց  հավատքը և իրենց կյանքը ընծայեցին Տեր Հիսուս Քրիստոսին: Հայ ժողովուրդը քաջ գիտի գինը նահատակության: Ահավասիկ, այս պահին մենք ոգեկոչում ենք 100-րդ տարելիցը  Հայոց ցեղասպանության՝ խոնարհում բերելով Օսմանյան Թուրքիայում իրականացված անասելի եղեռնագործության մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, որոնք հավատքի նահատակներ դարձան՝ իրենց կյանքը զոհաբերելով Քրիստոսի ու հայրենյաց սիրո համար և Առաքելական սուրբ եկեղեցու կողմից կարգվելով սրբոց դասում, որպես խաղաղության, արդարության ու մարդասիրության բարեխոսներ: Մխիթարություն է ազգիս համար, որ Քրիստոսի եղբայրության ոգով, Ցեղասպանության անմեղ նահատակների համար աղոթեցին  և էկումենիկ արարողություններ կազմակերպ եցին քույր եկեղեցիները նաև Կաթոլիկ եկեղեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապի գլխավորությամբ, ով սուրբ պատարագ մատուցեց Սուրբ Պետրոսի տաճարում  և աշխարհին ուղղված կոչով դատապարտեց Հայոց ցեղասպանության ժխտողականությունն՝ իր զորակցությունը բերելով Հայաստանյաց եկեղեցուն և աստվածասեր հայ ժողովրդին:  Ցավալի է, որ այսօր էլ շարունակվում են հալածանքները քրիստոնյաների հանդեպ՝ հազարավոր անմեղ մարդիկ զոհ են դառնում, ավերվում ու ոչնչացվում են քրիստոնեական սրբավայրերը: Դա արդի քրիստոնեության առջև ծառացած փորձությունների նոր մարտահրավեր է՝ Քրիստոսի եկեղեցու համար զորացնելու միասնականությունը` հանուն  ամբողջ աշխարհի  քրիստոնեական հավատքի:

Մեզ համար գոհունակություն է, որ հատկապես վերջին տասնամյակում խորանում են հարաբերությունները հայ առաքելական ու կաթոլիկ  եկեղեցիների միջև: Մեր եղբայրական սիրո ողջույնն ու բարեմաղթանքներն ենք հղում մեր հոգևոր եղբորը՝ Ֆրանցիսկոս պապին: Թող առավել պայծառանա Կաթոլիկ եկեղեցին և շարունակի ծաղկել՝ հանուն քրիստոնեական հավատքի և ժողովորդների խաղաղության ու համերաշխության: Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման առթով մեր բարեմաղթանքներն ենք բերում Գերապատիվ կարդինալ Լեոնարդո Սանդրիին և  Հոգևոր Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Պատրիարքին, բարձրապատիվ Տեր  Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին և հայ Կաթողիկե համայնքին՝ հայցելով Բարձրյալ Աստծո շնորհները: Հայրապետական Մեր օրհությունն ու գնահատականն ենք հղում Գերշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և  Շիրակ աշխարհի հոգևոր զավակներին: Թող Տերն  իր սուրբ խաչի շնորհիվ պահպանի ձեզ ամենքիդ և պարգևի աստվածահաճ գործերին նորանոր հաջողություններ»:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում:  Եկեղեցու բացման կապակցությամբ Պապական Նվիրակ Մարեկ եպիսկոպոս Սոչինսկին ընթերցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ուղերձը:

Արմենուհի Մխոյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future