Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


ԵՄ-ն սատարում է ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ստեղծմանը. Սաջադ Քարիմ

INTERVIEW

 Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա խնդիրների,  լուծման հեռանկարների, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է  բրիտանացի քաղաքական գործիչ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ:

Պրն Քարիմ,  թեմայի համատեքստում նախ կցանկանայի անդրադառնալ վերջին ամիսների ամենացավոտ իրադարձությանը՝ ապրիլյան պատերազմին: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այդքան տարի անց Ադրբեջանը վերսկսեցռազմական գործողությունները: Արդյո՞ք դրանք սպասելի էին: 

-Եվրամիության սկզբունքային դիրքորոշումը, որը մենք բազմիցս կրկնել ենք տարիների ընթացքում, այն է, որ ներկայիս ստատուս քվոն այս հակամարտությունում անընդունելի եւ անկայուն է, որովհետեւ այն մշտապես պարունակում  է սրացման եւ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ: Այդ իսկ պատճառով մենք միշտ խոսել ենք երկարաձգված, այլ ոչ թե սառեցված հակամարտության մասին, եւ ես կարծում եմ՝ հենց ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ մեր մտավախություններն արդարացված են: 

-Միջազգային հանրությունն, այդ թվում նաեւ՝ Դուք, այս հարցի վերաբերյալ կոչեր հնչեցրիք, սակայն  պաշտոնապես նախահարձակ կողմի վերաբերյալ ոչինչ չասվեց: Չեք կարծու՞մ, որ դա, այնուամենայնիվ, կարեւոր էր: Կցանկանայի իմանալ՝ Ձեր անձնական կարծիքը:

-Տեսեք, հատկապես պատերազմի պարագայում չափազանց դժվար է ինչ-որ մեկի անձնական կարծիքը առաջ տանել, հատկապես, երբ մենք՝ որպես ԵՄ, անմիջական հասանելիություն չունենք դեպի տարածաշրջան. մի բան, որ մենք՝ որպես Եվրախորհրդարան, շատ անգամներ ենք առաջարկել:  Այդ իսկ պատճառով, մենք միանշանակ սատարում ենք  ԵԱՀԿ  հետաքննական մեխանիզմի ստեղծմանը, ինչը մենք կոչ ենք արել ու շարունակելու ենք կոչ անել:

-Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, որ հակամարտության լուծումը քաղաքական է, և դրան հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով: Բայց տարիների ընթացքում հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները այդքան էլ չեն տանում դեպի դրան, քանի որ Ադրբեջանը կարծես թե չի ցանկանում փոխել դիրքորոշումը: Ի՞նչ եք կարծում այս հարցի առնչÕ �ւթյամբ:

- Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չի կարող լինել:  Ներկայումս ստեղծված է մի իրավիճակ, որը երկարաձգված հակամարտություն է, այսինքն՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Նման ստատուս քվոն մշտական լուծում չէ:

Ի՞նչ եք կարծում, Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցային գործընթացում կարո՞ղ է ինչ-որ դեր խաղալ:

-Այժմ առկա է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող բանակցությունների շարունակական գործընթաց: Այն կարող է կատարյալ չլինել, բայց միակն է, որ մենք ունենք եւ որին համաձայնել են եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը: Կասկածում եմ, որ այս փուլում նման նոր էլեմենտներ ներմուծելը կլինի խոհեմ: 

Պրն Քարի՛մ, իսկ ի՞նչ կասեք ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության՝ մասնավորապես տարեցների, ինչպես նաեւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ իրականացված վայրագությունների մասին, որոնք փաստերով ներկայացվեցին մի շարք միջազգային կառույցների: Փաստն էլ այն է, որ զոհվածների մարմինները փոխանակելիս հայկական կողմին հանձնվեցին զինծառայողներ ի խոշտանգված մարմինները: Սա դեմ է պատերազմի բոլոր նորմերին: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է մեղավոր կողմին պատասխանատվության ենթարկել: 

-Պատերազմի հանցագործությունները չափազանց լուրջ խնդիր են, որոնց մենք բոլորս պետք է տանք քաղաքական առաջնահերթություն: Հենց դրա համար էլ միջազգային հանրությունը ստեղծել է Միջազգային քրեական դատարան, որտեղ ուսումնասիրվում են ցեղասպանության, պատերազմի, մարդկության դեմ իրականացված հանցագործությունները:  ԵՄ բոլոր անդամ պետությունները վավերացրել են Հռոմի ստատուտը, որն ընկած է այս դատարանի ստեղծման հիմքում: Որպես Եվրախորհրդարան՝ մենք մշտապես հորդորել ենք բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, միանալ մեզ:  Դժբախտաբար, Հայաստանը ստորագրել է, սակայն չի վավերացրել (Ադրբեջանն անգամ չի ստորագրել Հռոմի ստատուտը-հեղ.): Ես պարզապես կարող եմ կրկին հորդորել կողմերին եւ հուսալ, որ Հայաստանը կկարողանա ծառայել որպես օրինակ:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին արդեն հայ-ադրբեջանական սահմանի վրա իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը: ԵԱՀԿ Մինսկի խումբը միայն 12 օր հետո հայտարարություն տարածեց՝ կողմերին հորդորելով հեռու մնալ ագրեսիայից եւ մեղադրանքներից: Կարծես փորձ  արվեց կողմերի միջեւ դնել հավասարության նշան ՝ կրկին զերծ մնալով հասցեական կÕ �չերից այն դեպքում, երբ Ադրբեջանն է, որ  շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը  ու նաեւ ըստ Մինսկի խմբի՝ հրաժարվում է իրականացնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները:

-Հայտարարության մեջ ասվում է, որ Բաքուն եւ Երեւանը շարունակում են մեղադրել միմյանց ներխուժման փորձի մեջ, ինչը հանգեցրեց զոհերի: Կարծում եմ՝ սա փաստացիորեն ճիշտ է, չնայած որ, այո՛, այն խուսափում է մեղադրանքը հստակեցնելուց:  Նույն հայտարարությամբ նաեւ կոչ է արվում երկու երկրների ղեկավարներին աջակցել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի հաստատմանը, որը մենք լիովին սատարում ենք, եւ որի կարիքն արդեն տեւական ժամանակ է կա:

-Պրն Քարի՛մ, իսկ ի վերջո ո՞րն է Ձեր անձնական կարծիքը ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ: 

-Իմ անձնական կարծիքն այն է, որ հակամարտության լուծումը կախված է ավելի շատ հենց Երեւանից եւ Բաքվից, քան ինչ-որ այլ կառույցից, եւ որ ԵՄ-ն եւ միջազգային հանրությունը կարող են միմիայն միջնորդել եւ աջակցել, բայց ոչ ինքնուրույն լուծել այն: Հրադադարի խախտումները՝ չխոսելով նույնիսկ ապրիլյան դեպքերի մասին, ցույց են տալիս, որ ստատուս քվոն անկայուն է, իսկ բանակցային լուծումը անհրաժեշտորեն կներառի «տուր եւ վերցրու» բաղադրիչը բոլոր կողմերի համար:

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds