Կանադայում Քվեբեկ-սիթիի մզկիթի վրա հարձակման հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ. CBC
SOCIETY Կանադայում Քվեբեկ-սիթիի մզկիթի վրա, որը հայտնի Է որպես Իսլամական մշակութային կենտրոն, հարձակման հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ: Ընդամենն այդ պահին շենքում եղել Է 40-ից մինչեւ 100 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հունվարի 29-ին հայտնել Է CBC ռադիոկայանը, մզկիթում աղոթողներին գնդակահարած անձինք եղել են դիմակներով եւ գոչում Էին «Ալլահ աքբար»: Մզկիթի ղեկավար Մոհամեդ Յանգուին լրագրողներին հայտնել Է, որ հարձակման հտեւանքով զոհվել Է հինգ մարդ: Ոստիկանությունում առայժմ չեն հայտնում զոհերի ու տուժածների թվաքանակը, բայց հաստատում են, որ «կան զոհվածներ ու վիրավորներ»:
Իրավակարգի պահապանները նշել են, որ ձերբակալել են երկու հարձակվողների, հավելելով, որ նրանք ունեցել են երրորդ հանցակիցը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատահածը որակել Է «վախկոտ հարձակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



