Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Ս. Պատարագ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով (լուսանկարներ)

SOCIETY

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի՝ այս կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. 

«Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը, Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության սպասավորներ, զինվորներ և բազում ուխտավոր հայորդիներ։

Պատարագի արարողությունից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարարին և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին` Հայոց բանակի 25-րդ հոբելյանի կապակցությամբ ի դեմս նրանց շնորհավորելով հրամանատարներին ու զինվորներին:

Այնուհետև եկեղեցական թափորով Վեհափառ Հայրապետը և նախարարն առաջնորդվեցին Մայր Տաճար: Թափորի առջևից գնդերեցները կրում էին Հայոց բանակի` պահապան հռչակված Աշոտ Երկաթի խաչի կրկնօրինակ մասունքակիր խաչը և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության դրոշը:

Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյա հոբելյանին:

Կոնդակի ընթերցումից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ առ Աստված միասնական աղոթք բարձրացվեց Հայրենիքի բարօրության, Հայոց քաջարի բանակի անսասանության և հայրենյաց սահմանների անառիկության համար:

Ապա  Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ կատարվեց նաև պարգևաբաշխություն:

Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք զինվորականների:

«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական Սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոնդակի ընթերցումից հետո «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ՀՀ ՊՆ ԳՇ պետի աշխատակազմի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանին, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին, ՊԲ դիվիզիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Արարատ Մելքումյանին, ՊԲ զինվորական կոմիսար գնդապետ Մխիթար Ավշարյանին, ՊԲ դիվիզիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանին, 3-րդ ԲԿ հրամանատար գնդապետ Գրիգորի Խաչատուրովին, ՀՀ  ՊՆ ՊՔ վարչության պետ Լևոն Այվազյանին:

ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևների արժանացան նաև բարձրաստիճան եկեղեցականներ:

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնվեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանին:

Շնորհաբաշխությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր օրհնության ու գնահատանքի խոսքը բերեց ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին` մաղթելով, որ միշտ հաղթական լինի Հայոց բանակը:

Տեղի ունեցավ նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանգչող հայորդիներին նվիրված «Հուշամատյան ոգեշնչման» գրքի շնորհանդեսը»:   

 

 

 

 

 

 

 

 
 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League