Համաշխարհային առաջնորդները քննադատել են Թրամփի միգրացիոն քաղաքականությունը
INTERNATIONAL NEWSՀամաշխարհային առաջնորդներից շատերը խստորեն քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որով արգելվում է փախստականների և մեծամասամբ մուսուլման բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքը ԱՄՆ:
Ինչպես հաղորդում է BBC-ն` կոշտ քննադատությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա հայտարարության մեջ ասվում է, որ ահաբեկչության դեմ պայքարը չի կարող արդարացում լինել այն բանի, որ որոշ երկրների կամ դավանանքի հետևորդներ ավտոմատ կերպով հայտնվում են կասկածանքի տակ: 
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը, ով մուսուլման է, այդ արգելքը ամոթալի և դաժան է անվանել: Ըստ նրա` նոր քաղաքականությունը ոչնչացնում է այնպիսի արժեքները, ինչպիսիք են ազատությունն ու համբերատարությունը, որոնց վրա հիմնված է Ամերիկան: 
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն թվիթերյան գրառում է կատարել` իր բացասական կարծիքը հայտնելով Թրամփի որոշման մասին և հավելելով, որ Կանադան կշարունակի կացարան հատկացնել նրանց, ովքեր փախչում են ահաբեկչությունից, հետապնդումից և պատերազմից:
			
			
			
			
			
				
			
			
			


