Տավուշում թեժ ընտրություններ են սպասվում. կառաջադրվի նաեւ Վարուժան Բաբաջանյանը
SOCIETYNEWS.am-ը գրում է.
Տավուշի մարզում թեժ ընտրություններ են սպասվում: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ լրագրող, հրապարակախոս Վարուժան Բաբաջանյանը:
Բաբաջանյանն արդեն հրաժարական է տվել «Փաստ» օրաթերթի խմբագրական խորհրդի նախագահի պաշտոնից, առաջիկա օրերին էլ հրաժարական է տալու նաեւ իր ղեկավարած լրատվական կայքերի խորհրդի նախագահի պաշտոնից:
NEWS.am-ի հետ զրույցում Բաբաջանյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակցելու է ստեղծվելիք դաշինքներից մեկի ընտրական ցուցակով, թեեւ անկուսակցական է: Հատկապես որ քաղաքական ֆորմատի հետ է միավորելու ուժերը՝ հրաժարվեց պատասխանել: «Այդ մասին՝ հաջորդ դասին»,- ասաց նա: Ամենայն հավանականությամբ, Բաբաջանյանի հիմնական մրցակիցները կլինեն Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը, «Գրանդ հոլդինգի» ղեկավարներ Կարեն և Միքայել Վարդանյաններից որևէ մեկը:



