Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Թբիլիսահայ համայնքը նշել է Հայոց բանակի տոնը

SOCIETY

Հայոց բանակի օրը յուրովի տոնական է դարձել թբիլիսահայ համայնքի համար: 2017 թվականի հունվարի 28-ին հայ մտավորականները, համայնքային գործիչները և թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների և Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ ծաղիկներ են խոնարհել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բÕ �կում հանգչող հայազգի գեներաներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցում Վիրահայոց թեմից՝ հավելելով. «Հայոց պետականության բացակայության պայմաններում երբեմնի Թիֆլիսի հայ զինվորականության աստղաբույլի ներկայացուցիչները ոչ միայն իրենց ծառայությունն էին մատուցում Ռուսական կայսրությանը, այլև ռուս-թուրքական պատերազմների ընթացքում մասնակցում էին հինավուրց հայկական բնակավայրերի ազատագրությանը և օժանդակում հայությանը: Այդ զինվորականության ներկայացուցիչները պատեհ պահին ընդգրկվեցին հայկական առաջին հանրապետության ԶՈՒ սպայակազմում և պատմական հաղթանակներ պարգևեցին հայրենիքին:

Հիշատակի խնկարկումը շարունակվեց Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ ներկաները մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին բոլոր ժամանակներում և տարբեր երկրներում նահատակված հայ զինվորների հիշատակին: Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, տարածվեց խնկաբույրը:

Վիրահայոց թեմի առաջնորդն ի խորոց սրտի խոսք ասաց օրվա խորհրդի մասին, վերհիշեց, որ երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի գավազանակիրը լինելով, Հայոց կաթողիկոսի հետ Երևանում, Հանրապետության հրապարակում մասնակցել է վերակազմավորված հայոց բանակի առաջին շքերթին: Սրբազան Հայրը նաև ընդգծեց երջանկահիշատակ Վազգեն Առաջին և Գարեգին Առաջին կաթողիկոսների ներդրումը Հայոց բանակի կայացման գործում: Նշեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրոք, կարևորվում է հատկապես բանակում հոգևոր սպասավորների ծառայության դերակատարո ւթյունը և շարունակվում է նախորդ կաթողիկոսների ավանդությունը բանակաշինության գործում:

Հայոց բանակի պանծալի տարեդարձը հանդիսությամբ նշվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում: Տոնահանդեսին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, Թեմի հոգևոր դասը, պաշտոնեությունը, հասարակայնության ներկայացուցիչներ:

Հանդիսությունը մեկնարկեց տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայության ժամանակ զոհվածների, ի մասնավորի ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների հիշատակը: Թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը շնորհավորեց ներկաներին Հայոց բանակի տոնի կապակցությամբ և վարեց տոնահանդեսը: Հայոց Զինված ուժերի վերակազմավորման ուղուն յուրովի անդրադարձ էր Անկախ Հայաստանի Հանրապետության քաջարի բանակի 25-ամյակին նվիրված տեսաֆիլմի ցուցադրությունը:

Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը, թերթելով հազարամյակների փառավոր ուղի անցած Հայոց բանակի տարեգրությունը, կարևորեց պետականության գործոնը, որի կորուստը պարբերաբար եղել է բանակի լուծարման պատճառ: Բանախոսը հիշեց անկախության հռչակումից հետո կենաց և մահու այն ժամանակաշրջանը, երբ դրվեց բանակի ստեղծման հիմքը, արժևորեց հայ զինվորների ծառայությունը, որոնք անձնվիրաբար պահպանում են երկրի սահմանները, ապահովում ազգի և հայրենիքի անդորրը:

Օրհնության և գնահատանքի խոսքով միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Միջոցառումը հիրավի տոնական դարձավ Հայոց բանակին, հայ զինվորին և Հայաստանին նվիրված համերգով, որին մասնակցեցին մենակատարներ Աննա Բադալյանը, Նինա Կարապետյանը, Անի Հովհաննիսյանը, Հենրիխ Պետրոսյանը և «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը: Համայն հայության հպարտություն հզոր, կուռ և մարտունակ հայոց բանակին նվիրվեց «Հայաստան» երգի միասնական կատարումը, որը հնչեց որպես հաղթանակների ու վերածննդի մարմնավորում»։

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League