Ապրիլյան պատերազմում հաղթանակած 321-րդ տանկի անմահ հերոս Վլադիմիր Ալիխանյանի ծննդյան օրն է
SOCIETYԱյսօր ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, 321-րդ տանկի անմահ հերոս, դիլիջանցի Վլադիմիր Ալիխանյանի ծննդյան օրն է: Տարրականդասարաններում Վլադիմիրինդասավանդած ուսուցչուհին՝ ԳայանեԳասպարյանը, ով նաեւ հերոսի կնքամայրնէ, հիշում է՝ անկախ նրանից, Վլադիմիրի համար դժվար կլիներ, թե չէ, նա անում էր&nbs p; հնարավոր ամեն ինչ մարդկանց օգնելու համար:
«Դեռ փոքրուց, եթե որեւէ մեկին պետք էրօգնության հասնել, միշտ առաջինն էր, ամեն ինչում ասում էր՝ ես: Դպրոցումանցկացնում էինք «Պահպանենքբնությունը» խորագրով նկարների մրցույթ, Վրաստանից էլ հյուրեր ունեինք: Վլադիմիրը մասնակցեց ու տեղ զբաղեցրեց. այնքան հետաք րքիր էր, նկարել էր կտրվածծառեր ու արցունքներ կոճղերին, կարծեսծառը լացում էր: Կազմակերպիչներըօրացույց լույս ընծայեցին, Վլադիմիրի նկարն էլ էր տեղ գտել: Բանակ գնաց մեծ ոգեւորությամբ: Հանդիպմանօրերին, երբ սպասում էինք Վլադիմիրին, հեռվից թեպետ ոչինչ չէինք տեսնում, բայց անմիջապես իմանում էինք, որՎլադիմիրն է մոտենում: Նա միշտ մի 10-15 ընկերների հետ էր գալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է տիկին Գայանեն:
Նա վստահ է՝ թե՛ Վլադիմիրը, թե ՛ մյուս հերոսներն իրենց սխրանքով շատ բան փոխեցին հայ ժողովրդի մեջ, նրանց շնորհիվ հայրենիքը վերարժեւորվեց. «Տեսնում եմ, որ բոլորի մեջ ավելի արմատացել է հայրենիքի, զինվորների հետ կապը, մերշրջապատում նույնիսկ այն մարդիկ, ովքեր մի ժամանակ մտածում էին՝ ինչ հայրենիք, որտեղ հաց կա, այնտեղ < b>պետք է ապրեն, այժմ այլ կերպ են մտածում»:
Իջեւանցի Գարիկ Ղալումյանը Վլադիմիրի ծառայակից ընկերն է: Տանկիստ ընկերները միմյանց ճանաչել են դեռեւս Արմավիրի տանկային զորամասում ծառայելու ժամանակներից: «Որ ասում են՝ մարդ մատների վրա հաշված ընկերներ ունի, դա մերմասին էր. իմ լավ ու բարի ընկեր Վլադիմիրը: Նրան բոլորն էին շատ սիրում, մեր ճաշարանի պետը կին էր, իր որդուպես Վլադիմիրին սիրում էր: Ամեն ինչում միասին էինք, միշտ իրար օգնում էինք: Նա դժվարություններին հանգիստէր վերաբերվում՝ դրանք անցողիկ բաներ էին: Արմավիրում ծառայեցինք, հետո երկուսով գնացինք Ղարաբաղ, Վլադիմիրը՝ Ֆիզուլի, ես՝ Խոջալու»: < /b>
Գարիկն ասում է, որ ապրիլյան պատերազմն իր մեջ նույնպես շատ բան է փոխել, այսօր նա ավելի պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում կանգնել զինվորների կողքին. «Մենք մինչեւ վերջ էլ կանգնած ենք եղել հայրենիքի, պետության համար, պետությունն էլ պիտի հիշի»:
321-րդ տանկի անձնակազմը՝ հերոսներ Բենիամին Եղոյանը, Տիգրան Աբգարյանը եւ Վլադիմիր Ալիխանյանը, երկու օր շարունակ հերոսաբար պայքարել են հակառակորդի դեմ՝ ոչնչացնելով 3 տանկ, 1 ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա-հեղ.) եւ մեծաթիվ գրոհայինների, տապալել են նրանց դրոշը:
Սյուզի Մուրադյան



