Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Նախարար Վահան Մարտիրոսյանը անակնկալ շրջայց է կատարել ՀՀ ավտոճանապարհներով

SOCIETY

ՀՀտրանսպորտիկապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարար ՎահանՄարտիրոսյանը հունվարի 28-ի ուշ երեկոյան անակնկալ շրջայց է կատարել մի քանի մարզերի ավտոճանապարհներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Ձյան առատ տեղումները ճանապարհաշինական ընկերություններին ստիպում են աշխատել ավելի ինտենսիվ, սակայն թե որքանով են աշխատանքները արդյունավետ, նախարարը որոշեց իր աչքով տեսնել:

Առաջին կանգառը կատարվեց Աբովյանի տարածաշրջանում: Այցից անակնկալի եկած Կոտայքի ճանշինի աշխատակիցները զեկուցեցին, որ աշխատում են շուրջօրյա: Ճանապարհի այս հատվածի անցանելիությունը նախարարն ընդհանուր առմամբ գնահատեց բավարար և հորդորեց աշխատել առավել ինտենսիվ:

Ծովագյուղի մոտակայքում ճանապարհին կուտակված էին մի քանի բեռնատարներ: Տեղում պարզվեց, որ Դիլիջանի թունելն անցնելուց հետո մի բեռնատար սխալ շրջադարձ էր կատարել, որի արդյունքում փակել էր երթևեկելի հատվածի մի կողմը: «Ժամանակավոր դադարեցրել ենք ծանրաքարշ մեքենաների երթևեկը` մինչև իրավիճակը կշտկվի»,- ասաց ճանապարհային ոստիկանության տարածքային տեսուչը:

Նախարարը հանձնարարեց արագ դուրս բերել կանգնած բեռնատարը երթևեկելի հատվածից և վերականգնել բնականոն երթևեկը:

Թունելն անցնելուց հետո Դիլիջանի ոլորաններին ճանապարհների անցանելիությունը չգոհացրեց նախարարին: «Ծովագյուղ» ճանապարհաշինական ընկերության տնօրենն արդարացավ, թե սովորական պայմաններում այս հատվածը երկու մեքենա աղ ու ավազով լրիվ ծածկում են, վերջին օրերին 22 մեքենա խառնուրդ են շաղ տվել, բայց լիարժեք մաքրել չի հաջողվում: «Երեկ առավոտից անդադար ձյուն է գալիս, անընդհատ մաքրում ենք, աղ ու ավազով մշակում, բայց ուրբաթ երեկո է, մեքենաների ինտենսիվությունը շատ մեծ է, վարորդներն էլ անհամբեր»,- ասաց «Ծովագյուղ ՃՇՇ» տնօրեն Նորիկ ՍիÕ �ոնյանը:

Նախարարը հանձնարարեց ջանքերը կրկնապատկել: Վերջին հրահանգները տալով` շարունակեց ճանապարհը դեպի Վանաձոր: Այս ճանապարհահատվածում անընդհատ տեղացող ձյունն ու բուքը դժվարացնում են մաքրման աշխատանքները, ճանապարհը հատվածաբար վատ էր մաքրված: Նախարարի նկատողությանն ի պատասխան՝ սպասարկող ընկերության ներկայացուցիչները լռեցին:

Վահան Մարտիրոսյանը զգուշացրեց, որ  ստուգումներ են լինելու հաջորդ օրն առավոտյան, ակնկալվում է ճանապարհը տեսնել լիարժեք մաքրված: «Եթե իրավիճակը չշտկվի, ստիպված կլինենք վերանայել սպասարկման պայմանագրերը ձ եզ հետ»,- հավելեց նախարարը:

Սպիտակի ոլորանները հանրապետության ամենաբքառատ ճանապարհներից են։ Սակայն դա չի արդարացնում ճանապարհի մեղմ ասած՝ վատ վիճակը։ Սպասարկող ճանշինի տնօրենն ասում է, թե բքի պայմաններում մաքրելն անհնար է, նախարարը հակադարձում է` դա արդարանում չէ: «Եթե մյուսների մոտ ստացվում է, ձեզ մոտ ոչ, ուրեմն դուք լավ չեք աշխատում»,- ասաց նախարարը:

Եղանակային խիստ պայմաններ են նաև Արագածի և Ապարանի տարածաշրջաններում՝ Ռիա-Թազա- Քուչակ հատվածում, որտեղ ձյան շերտը ավելի քան 50 սմ է, սակայն ճանապարհաշինարարները աշխատել են բարեխղճորեն, տեխնիկան ճանապարհին էր՝ գործի դրված, երթևեկելի հատվածը՝ լիարժեք անցանելի:

Ընթացքում մերթընդմերթ կանգառներ, նկատողություններ, լավ աշխատանքի դեպքում` գովեստի խոսքեր, ինչպես  Արագածի տարածաշրջանը սպասարկող ընկերության դեպքում է: Գոհացուցիչ էր նաև Ապարանի ավտոճանապարհների վիճակը:

Աշտարակի տարածաշրջանի բետոնածածկ ճանապարհին ձնամաքրման աշխատանքները, ի տարբերություն ասֆալտապատ ճանապարհի, քիչ այլ կերպ են կատարվում: Սպասարկող ընկերության աշխատակիցը ներկայացրեց արվածը, ցույց տվեց բետոնե ծածկը մաքրելու համար հարմարեցված տեխնիկան:

Այստեղ էլ նախարարն ամփոփեց շրջայցը, ընդհանուր առմամբ ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքների վիճակը գնահատելով բավարար` ընդգծելով նաև նկատած թերությունները:

«Մինչև ուշ գիշեր շրջեցինք տարբեր մարզերովձնամաքրման աշխատանքներն ընթանում ենՃանապարհաշինարարների աշխատանքների և’ դրականև’ բացասական մասերը տեսանքԳնահատում ենք լավաշխատողների ջանքերըիսկ գործում թերացողների դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասաց նախարարը:

Վահան Մարտ իրոսյանի խոսքով` նմանատիպ անակնկալ այցերն ավելի արդյունավետ են` բոլոր թերացումները բացահայտելու և դրանք շտկելու ուղղությամբ հրատապ քայլեր ձեռնարկելու համար:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League