Թուրքիայում կքանդեն Աթաթուրքի կառուցած պատմական հյուրանոցը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Բուրսայի նահանգում իշխանությունների նախաձեռնությամբ կքանդվի պատմական հյուրանոցը, որը դեռևս 1930-ականներին կառուցվել էր Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի անմիջական նախաձեռնությամբ: 
Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ Բուրսայի նահանգապետարանը քանդման աշխատանքներից հետո կնախաձեռնի այդտեղ նոր ավտոկայանատեղիի կառուցման նախագիծ:
Ավելի վաղ նույն պարբերականը հայտնել էր, որ Էրդողանի իշխանությունները քանդել են նաև Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի հայտնի ամառանոցը, որը գտնվում է Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանում: Նրանց չի կանգնեցրել անգամ այն փաստը, որ ժամանակին հատուկ Օզալի հրամանով տարածքն առնվել էր հատուկ պաշտպանության տակ:
Հայտնի է, որ պետությունը տարածքը վաճառել է մասնավոր ընկերության, որն այստեղ ժամանակակից բնակելի թաղամաս կկառուցի։
			
			
			
			
			
				
			
			
			


