Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես ազատվել օրգանիզմում հեղուկի պահպանումից

LIFE

Օրգանիզմում հեղուկի կուտակումը հանդիսանում է քաշի ավելացման գլխավոր պատճառներից մեկը, որը կարող է լինել նստակյած կենսակերպի, հղիության, դաշտանդադարի,  ցիռոզի ու սրտային անբավարարության, սնուցող նյութերի բացակայության  նշան: Ընդհանուր առմաբ այն դրսևրովում է այտուցվածության տեսքով, որոնք կարող են հայտնվել մարմնի տարբեր մասերի վրա, օրինակ որովայնի, կոճերի, դաստակների, ձեռքերի կամ ոտքերի   շրջանում: Հղիության ժամանակ այտուցվածությունը հանդիպում է բավականին հաճախ, քանի որ այդ շրջանում կնոջ օրգանիզմը ենթարկվում է հորմոնալ փոփոխության, որը հաճախակի առաջացնում է  այնպիսի հետևանքներ, ինչպիսիք են ձեռքերի ու ոտքերի այտուցվածությունը: Իհարկե կարիք չկա անհանգստանալ, սակայն, եթե այտուցվածությունը ձեզ շատ անհանգստություն է  պատճառում, կարող եք խորհրդակցել բժշկի հետ:

Խորհուրդներ, թե ինչպես ազատվել օրգանիզմում  հեղուկի կուտակումից

Այդ խնդրից ազատվելու կարևորագույն քայլերից մեկն է աղի քանակության նվազեցումը, քանի որ այն ստիպում է օրգանիզմին  պահպանել հեղուկը, որը նրան անհրաժեշտ չէ: Հաջորդը` շատ կարևոր է խմել բավարար քանակությամբ ջուր, քանի որ այն մաքրում է օրգանիզմն ու օգնում է այնտեղից դուրս բերել վնասակար նյութերը:

Օրգանիզմում հեղուկի պահպանում. կանխարգելումն ու  բուժում. միզամուղ մթերքներ

Հարկավոր է անպայման օգտագործել միզամուղ մթերքներ, որը թույլ կտա ազատվել ավելորդ քաշից: Հաճախակի օրգանիզմում հեղուկի չափից շատ կուտակումը կարող ավելորդ կիլոգրամների պատճառ դառնալ:

o Ձմերուկ. այն խորհուրդ է տրվում, քանի որ հիմնականում բաղկացած է ջրից:
o Խնձորի քացախ. այն կօգնի կարգավորել կալիումի մակարդակը, որը կարող է փոփոխվել օրգանիզմում հեղուկի պահպանման պատճառով:
o Կանաչ թեյ.  այն հիանալի միզամուղ ու հակաօքսիդանտ է:
o Նարինջ. շնորհիվ վիտամին С-ի պարունակության, նարիջը խթանում է երիկամների աշխատանքն ու արագացնում է թունավոր նյութերի դուրս բերման պրոցեսը:
o Արտիճուկ. այն օգտագործվում է նիհարելու համար օգտագործվող  եփուկների պատրաստման համար, քանի որ այն ունի միզամուղ հատկություններ:
o Լոռամիրգ. այն կանխում է միզուղիների հիվանդությունների առաջացումն ու հանդիսանում է լավագույն հակաօքսիդանտներից մեկը:
o Խատուտիկ.  այն հանդիսանում է օրգանիզմից ավելորդ հեղուկը դուրս բերող լավագույն բույսերից մեկը:
o Մաղադանոս. այն նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրս բերմանը, այդ պատճառով վերջինիս եփուկը օգտագործվում է նիհարելու համար ու սրտի մի շարք հիվանդությունների դեպքում:
o Սոխ. այն խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր   հակված են ռևմատիզմի, երկամային անբավարարության ու հոդատապի:

Զբաղվել սպորտով

Հարկավոր է  կանոնավոր զբաղվել սպորտով. ոտքով քայլել, հեծանիվ վարել, վազել, լողալ և այլն: Զբաղվեք այն ամենով, ինչը ձեզ դուր է գալիս ու հիշեք, որ օրգանիզմում հեղուկի պահպանումը կարող է պայմանավորված լինել նստակյած կենսակերպով, այդ պատճառով ֆիզիկական վարժությունները  շատ օգտագկար են օրգանիզմի համար: Նրանք նպաստում են օրգանիզմի յուրաքանչյուր օրգանի ճիշտ աշխատանքին:

Խուսափեք նատրիում պարունակող մթերքներից

Ինչպես արդեն նշեցինք, աղը խթանում է օրգանիզմում հեղուկի պահպանում, ինչը նշանակում է, որ այն հարկավոր է հնարավորինս քիչ օգտագործել: Հարկավոր է  հաշվի առնել նաև այն, որ ամենաօրյա մեր օգտագործվող մթերքների մի մասը պարունակում  են մեծ քանակությամբ նատրիում(երշիկները, պահածոները, ալկոհոլն ու մի շարք այլ մթերքներ):
Մասնագետները խորհուրդ են տալիս ուտեստների մեջ ավելացնել շատ քիչ աղ, քանի որ այն կարող է առաջացնել երիկամների քարերի հիվանդություն, ստամոքսի քաղցկեղ և  համային զգայնության  նվազում:

Կալիումով հարուստ մթերքներ

Այս տարրը անփոխարինելի է  օրգանիզմում բալանսի պահպանման համար: Կալիումը հանդիսանում է էլեկտրոլիտներից մեկը, որը պատասխանատու է արյան ճնշման  կառավարման համար ու օրգանիզմից  դուրս է բերում նաև հեղուկը: Կալիումը առկա է որոշ մթերքներում, օրինակ, կաղամբում, բազուկում, կարտոֆիլում, ավոկադոյում և այլն:

Մագնեզիումով հարուստ մթերքներ

Մագնեզիումը ևս օգնում է  օրգանիզմից դուրս բերել հեղուկը: Այն նաև կանխում է  սրտի հիվանդությունների առաջացումն ու կառավարում է ինսուլինի արտազատումը: Մագնեզիումը թեթևացնում է միգրենն ու նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը:

Մթերքներ, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել

o Թեփ.  օրինակ ցորենի կամ վարսակի, քանի որ նրանք հարուստ են մագնեզիումով:
o Չոր խոտեր. հատուկ ուշադրություն դարձրեք համեմի, անանուխի և  մաղադանոսի վրա, քանի որ նրանք ոչ միայն հանդիսանում են մագնեզիումի աղբյուր, այլ նաև ճաշատեսակների հիանալի հավելում:
o  Կտավատի սերմեր.  նրանք հանդիսանում են հակաօքսիդանտներ, կանխում են սրտի հիվանդությունների առաջացումն ու սնուցում են օրգանիզմը մագնեզիումով:
o Արևածաղիկի սերմեր. նրանք պարունակում են մագնեզիում ու վիտամին Е:
o Կաթ. կաթը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, վիտամիններ՝ А, D ու Е:

Եվ ի վերջո.

Հանգիստը անհրաժեշտ է հողուկի պահպանման կանխման համար: Եթե ձեր ոտքերը այտուցվել են, կարող եք նրանք մի փոքր բարձրացնել  և նման վիճակում հանգստանալ:

Ամեն դեպքում նման խնդրի առաջացման դեպքում ցանկալի է խորհրդակցեք բժշկի հետ` ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար: Եվ իհարկե  սնվել բազմազան ու առողջ սննդակարգով:

Եղեք առողջ:

Աղբյուրը՝   vajnoe.com

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy