Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետ Կարապետյանն անընդունելի է համարում մարզերում, համայնքներում, բիզնեսում առկա կառավարչական մակարդակի պրոբլեմները

SOCIETY

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հունվարի 28-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ աշխատանքները պետք է կառուցվեն ընթացակարգերի, յուրաքանչյուր գերատեսչության մասով ակնկալվող ներդրումների, կատարողականնե րի կարգապահության, ժամկետների, ինչպես նաև պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի ու հանրության հետ հետադարձ կապի ապահովման հարցերի շուրջ:

Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և կատարված աշխատանքների մասին: Վարչապետը խոսել է նաև տրված հանձնարարականների կատարողականների մասին՝ հատկանշելով մի շարք խնդիրներ: 

«Մենք մեր գործընկերների հետ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի պրոբլեմներ ունենք: Դա անընդունելի է: Ես շատ կոշտ հետևելու եմ կատարողականներին: Ժամկետանց կատարողականները գործընկերային էթիկայի խախտում են: Ռեֆորմը հանգիստ ռեժիմում, առանցշունչը կտրվելու չի կատարվում: Օրերը պետք է չհերիքեն բարեփոխումների համար»,- ասել է կառավարության ղեկավարը:

Պետական գերատեսչությունները ներկայացնում են ներդրումային ծրագրեր

Պետական բոլոր գերատեսչությունների ղեկավարներին վարչապետի կողմից հանձնարարվել էր՝ գույքագրել իրենց ոլորտների ներդրումային ծրագրերը և ներկայացնել 2017 թ. ընթացքում կանխատեսվող ներդրումների փաթեթները: Այդ կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա արդեն պետական գերատեսչություններից ստացվել է 249 ներդրումային ծրագիր, որոնց հիմքում ընկած են հետևյալ չափանիշները՝ ֆինանսավորման աղբյուր, ծրագրի սկիզբ, 2017 թ. կատարողականի կանխատեսում և նոր աշխատատեղերի ստեղծում: 

Վարչապետը, դիմելով գերատեսչությունների ղեկավարներին, հորդորել է սահմանված վերջնաժամկետում ներկայացնել ներդրումային նախագծերի առաջարկությունները: Ի պատասխան մարզերից ստացված ծրագրերը ևս այդ փաթեթում ներառելու հարցին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ըստ բիզնես տրամաբանության գնահատել ծրագրերը և համապատասխանության դեպքում ներառել այդ ցանկում: 

«Մենք ախտորոշել ենք յուրաքանչյուր գերատեսչության պրոբլեմ, որոշել ենք տեսլականը՝ ինչ պետք է անենք և այդ տեսլականի մեջ քայլեր ենք արել: Ըստ այս տեղեկանքի՝ 249 նախաձեռնություն կա, որոնց ֆինանսական աղբյուրները պարզ են, որոնց մոտավոր վերլուծությունը ցույց է տալիս, որ կիրագործվեն 2017 թվականին և շարունակական կլինեն 2018-ին», - նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարել է ավարտել պետգույքի կառավարման և օտարման ծրագրի մշակման աշխատանքները

Պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է Պետգույքի վարչության պետին՝ արագ ավարտին հասցնել աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը՝ ընդգծելով. 

«Պետք է հստակ ձևակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում,  ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ էլ որոշակի քայլեր կատարում», - ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում: 

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև պետական գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին: Կարեն Կարապետյանը կարևորել է հետադարձ կապի շարունակական ապահովումը և հանձնարարել է պետական գերատե սչությունների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր ոլորտում մշակել հանրային իրազեկման ռազմավարություն և դրա իրագործման կոնկրետ քայլեր:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia