Թրամփի որոշ որոշումներ Փարիզում եւ Բեռլինում մտահոգության առարկա են դարձել. Էյրո
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ որոշումներ Փարիզում եւ Բեռլինում մտահոգության առարկա են դարձել։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն Փարիզում գերմանացի գործընկեր Զիգմար Գաբրիելի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Մասնավորապես, ինչպես նշել է Էյրոն, Ֆրանսիան ծայրահեղ տագնապած է որոշ երկրների փախստականների համար ԱՄՆ մուտքի արգելքի պատճառով։ «Այդ որոշումը մեզ մոտ բացառապես մտահոգություն է առաջ բերում։ Փախստականների ընդունելությունը, որոնք փախչում են պատերազմից, մեր պարտականությունն է»,– ասել է նախարարը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



