Բերձորում նշվել է ՀՀ ԶՈՒ-ի 25-րդ տարեդարձը
SOCIETYՀայոց բանակի 25-ամյա տարեդարձի առթիվ Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքներում կայացել են տոնական միջոցառումներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Բերձորի արվեստի դպրոցի սաները և «Բերձոր» համույթի երգիչ-երաժիշտները համերգով հանդես են եկել զորամասերում, շնորհավորել տոնի առթիվ:
Հունվարի 28-ին՝ առավոտյան Բերձորի Խաղաղության հրապարակին կից բարձունքում գտնվող արցախյան գոյամարտում նահատակված հերոսներին նվիրված հուշահամալիրի խաչքար-կոթողների և 3 պատերի մոտ, որոնց վրա փորագրված են 300-ից ավելի քաջորդիների անունները, ովքեր իրենց կյանքը տվել են Քաշաթաղի շրջանի ազատագրման կռիվներում:
Նույն օրը շրջանի հանրակրթական դպրոցներում կայացել են արիության դասեր, տոնական հանդեսներ: Օր առաջ «Շնորհավոր տոնդ, հայրենիքի պաշտպան» խորագրով հանդես է կայացել Բերձորի պետական մանկապարտեզում: Ավագ խմբի սաներն իրենց ծնողների, դաստիարակների, հյուրերի համար ներկայացել են երգով ու ասմունքով, պարով: Բեմում ապրիլյան քառօրյա պատերազմում և դրանից հետո կայացած մարտերի ընթացքում նահատակված քաջերի լուսանկարներն եղ եղել: Ներկաներին ողջունել ու Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորել են շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյա նը, «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, մանկապարտեզի տնօրեն Իննա Բաբայանը:







