ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է հակառակորդի դիվերսիան հետ մղելիս զոհված 2 զինծառայողի
SOCIETYՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների:
2016թ. սեպտեմբերին և հոկտեմբերին հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկվել, որոնք կանխվել են հայկական զինված ուժերի կողմից: Հակառակորդի դիվերսիոն հարձակումները կանխելու ընթացքում զոհվել են կրտսեր սերժանտ Սևակ Խաչատրյանը և շարքային Գուրգեն Այվազյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կրտսեր սերժանտ Սևակ Խաչատրյանը և շարքային Գուրգեն Այվազյանը հետմահու պարգևատրվեցին «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևները ՀՀ նախագահից ստացան զոհված զինծառայողների ծնողները:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



