Լրագրողների մուտքը Սպիտակ տուն արգելվել է ծննդյան թվերի գրանցման բրիտանական ձեւաչափի պատճառով
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի արչապետ Թերեզա Մեյի այցը Վաշինգտոն լուսաբանող լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել Սպիտակ տուն՝ ծննդյան թվերի բրիտանական եւ ամերիկյան գրելաոճերի տարբերության պատճառով, հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը։
Բրիտանական տարբերակը նման է ծննդյան թվերի եվրոպական տարբերակին՝ «օր–ամիս–տարի», մինչդեռ ԱՄՆ–ում նախ նշում են ծննդյան ամիսը, ապա՝ օրը եւ տարին։
«Բրիտանացի լրագրողները հայտնվեցին Սպիտակ տնից դուրս, քանի որ մեր անձնագրերում ծննդյան տվյալները գրված են բրիտանական ձեւաչափով, իսկ ամերիկյան անվտանգության ծառայությունները դա չեն հասկանում», – Twitter–ի իր էջում գրել է Buzzfeed–ի քաղաքական խմբագիր Ջիմ Ուոթերսոնը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



