Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Քա–ղա–քա–կան–ու–թյուն է...

ANALYSIS
Մեր երկրի այս քսանհինգամյա պատմության մեջ քիչ են եղել դեպքեր, երբ ժողովուրդը ընդունի ու համակրի իր քաղաքական կարևոր գործչին կամ պաշտոնյային: Կարեն Կարապետյանի պարագան այդ երջանիկ դեպքերից է: Իրոք, նա հասարակության մեջ մեծ համակրանք ունի:
 
Իսկ երբ առաջին անգամ շրջանառվեց նրա անունը որպես հնարավոր վարչապետի, հավանաբար քչերը կլինեին, գուցե դրանք էլ վերջացած պեսիմիստներ են եղել ըստ էության, որ դրական լիցքերով ու լավատեսորեն չվերաբերվեին այդ խոսակցությանը:
 
Իհարկե, կարճ ժամանակ անց սկսեցին ավելանալ Կարեն Կարապետյանի քննադատները: Եվ դա բնական էր: Շատերը նրա գործունեության ընթացքը չէին ողջունում: Համաձայն էին նրա այս կամ այն նախաձեռնությանը կամ համաձայն չէին: Կամ մտովի նրան շտապեցնում էին իր ձեռնարկած գործերում, կամ` հակառակը: Մի խոսքով` վերաբերմունքը պարզապես կապված էր լինում նրա աշխատանքային գործունեության կամ այդ գործունեության թիրախավորումների հետ: Այսինքն` մարդիկ, նաև` մասնագետները, սպասելիքներ ունեին նրանից:
 
Հիրավի, նոր վարչապետի մոտ ամենքն էլ ազնիվ ու անկեղծ մտահոգություն տեսան սեփական երկրի ճակատագրի նկատմամբ: Անհանգստություն` երկրի ներքև սողացող տնտեսության, անարդարության սարդոստայնում խճճված արդարադատության ոլորտի, կոռուպցիայի մեջ կորսված պետական–կառավարման համակարգի համար:
 
Բնականաբար, նրա այս մտահոգությունները ընկալելի եղան մարդկանց համար, որովհետև այդ ամենը գալիս էր նաև յուրաքանչյուր հայի, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սրտից, հոգուց:
 
 
Վարչապետը այդ ամենի մասին խոսեց դեմքի հանգիստ արտահայտությամբ: Խոստացավ բարելավել երկրի վիճակը, և այդ խոստումը եղավ առանց պաթոսի, սովորականի նման: Այնքան սովորական, ինչպես ամեն մի մարդ է մոտենում իր առօրյա աշխատանքին:
 
Գործունեության մեջ` դեռևս հաջողված, թե չհաջողված, այնուամենայնիվ, պետական պաշտոնյայի և ընդհանրապես ճանաչված մարդու նոր տեսակ երևաց հանրությանը: Մոտավորապես հետևյալը` պարտադիր չէ, որ այնպիսի խոսքեր ասես քո արածի ու անելիքների մասին, որը պարտադրի մարդկանց քեզ ընդունել որպես փրկչի, մեսիայի: Նրա խոսքերը պարզ էին, հասկանալի էին ու հասարակ էին: Նա վատ, ակնհայտ վատ երևույթների մասին էլ չխոսեց գերխիտ էմոցիաներով ու ցուցադրականությամբ:
 
Գործին էլ մոտեցավ խիստ լրջորեն ու երևույթների խորքային ընկալումներով: Որոշեց նախ ախտորոշել եղած իրավիճակը, հետո նոր քայլեր ձեռնարկել: Սա էլ է հանգիստ իրավիճակ, առանց ջղաձգումների ու լարված պոռթկումների:
 
Որքան էլ սկեպտիկները և պեսիմիստները գլուխները բացասաբար թափ տան, այնուամենայնիվ, էլի այս մարդուն են ուղղելու իրենց հայացքը, երբ ինչ–որ մի բանից դժդոհ են կամ ինչ–որ բան այն չի լինելու: Նշանակում է` կ՛ա սպասումը: Իսկ սպասումը հասարակությանը ապատիայից հանելու լավագույն դեղամիջոցն է: Մարդիկ նայում են և սպասում:
 
Հիմա խոսքիս մյուս մասը: Վարչապետ Կարեն Կրապետյանն է ղեկավարելու Հանրապետական կուսակցութան առաջիկա քարոզարշավը: Դա նշանակում է, որ բոլոր մեղքերի պատասխանը կամ դրանց բացատրությունը, որ գործել է այս կուսակցությունը, նա է տալու: Կանգնելու են նրա առաջ ու մատնանշելու են այս կուսակցության կենսագրության ոչ պարկեշտ հատվածները:
 
Ու հարց ես տալիս` լա՛վ, այս մարդը ինչո՞ւ պետք է տանի Հանրապետական կուսակցության բեռը, ինչո՞ւ պետք է վերցնի իր ուսերին ու առաջ գնա: Ախր անարդար է մարդկայնորեն: Նույնիսկ քրիստոնեական սիրո ու բարության սկզբունքներից է անդին:
Ու… մեջտեղ է գալիս մեծ քաղաքականություն հասկացությունը: Քաղաքականության մեջ ամեն ինչ կարելի է: Նույնիսկ ասում են այն կարելիի արվեստ է: Ու ամեն ինչ տեղն է ընկնում:
 
Բոլոր կողմերից գոռում են, ու դու դա ես լսում: Որքան էլ ականջներդ փակես, լսելիքդ շամփրում է միևնույն խոսքը` քա–ղա–քա–կան–ու–թյուն է…
 
Գոհար Սարդարյան
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends