Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մայրաքաղաքի մշակութային կյանքը 2016 թվականին առանձնացավ իր բազմաժանր ծրագրերով

SOCIETY

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է հանրակրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2017 թվականի համար նախանշված ծրագրերը:

Անդրադառնալով մշակույթի բնագավառում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրերին՝ նշվել է, որ մայրաքաղաքի մշակութային կյանքը ինչպես նախորդող չորս տարիներին, այս տարի ևս եղել է բավականին ակտիվ: 2016-ին կազմակերպվել և անցկացվել է շուրջ 100 բացօթյա և դահլիճային միջոցառում: 
Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ կարևորելով մայրաքաղաքի համաչափ զարգացումը՝ միջոցառումները կազմակերպվել են վարչական բոլոր շրջանների կենտրոնական այգիներում, հրապարակներում և այլ հարթակներում: 2016 թվականն ակտիվ էր նաև մշակութային համագործակցության առումով: 
«Գիտեք, որ ապրիլյան դեպքերով պայմանավորված, Երևանի քաղաքապետարանը մասնակի կրճատեց մշակութային ծրագրերի մասով բյուջեն, սակայն այդ հանգամանքը չխանգարեց, որպեսզի նախատեսված միջոցառումները հավուր պատշաճի անցկացվեն», - հատկանշել է Արամ Սուքիասյանը:
Խոսելով 2017-ին նախատեսված ծրագրերի մասին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարվա մշակութային միջոցառումների օրացույցում իրենց տեղը կզբաղեցնեն ինչպես արդեն ավանդական դարձած միջոցառումները, ինչպիսիք են «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ իր մարզամշակութային միջոցառումներով ու փառատոներով, այնպես էլ կնշվեն պարի, ջազի, թատրոնի օրերը, մայրաքաղաքի ծննդյան տոնն ու Ամանորը:
«Հատկապես վերջին տարիներին Երևանը վերածվել է փառատոնային քաղաքի: Եվ բացի միջազգային կինոփառատոներից ու երաժշտական փառատոներից, մայրաքաղաքում արդեն ավանդական են քաղաքապետարանի նախաձեռնած ամառային տարբեր փառատոները, որոնք ոչ միայն յուրահատուկ հմայք են հաղորդում մայրաքաղաքի կյանքին, այլև նպաստում են դեպի Երևան զբոսաշրջության զարգացմանը», - նշել է Արամ Սուքիասյանը: 
Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանների մասով քաղաքապետի տեղակալը նշել է, որ այցելողների ցուցանիշում արձանագրվել է լուրջ աճ: Հիմնական ցուցադրություններից բացի, թանգարաններում կազմակերպվել են նաև բազմաթիվ ցուցահանդեսներ և ժամանակավոր ցուցադրություններ: Թանգարանային գործունեության մեջ մեծ է նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը: Նախորդ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է 51 միջոցառում՝ 2015թ. 40-ի համեմատ: 2016 թվականի ընթացքում 777 նոր ցուցանմուշով են հարստացել Երևան քաղաքի պատմության, Կարեն Դեմիրճյանի և Նանսենի թանգարանները: 
Միջոցառումներով են հագեցած նաև համայնքային գրադարանները: Անդրադառնալով գրքային ֆոնդի հարստացմանը՝ նշվել է, որ յուրաքանչյուր տարի գարնանը Երևանի քաղաքապետարանի կողմից 7-10 հազար կտոր գրականությամբ համալրում է կատարվում: Նախորդ տարի այն համալրվել է 15000 գրքով: Ի դեպ, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում ներդրված էլեկտրոնային սպասարկման ծրագրի շնորհիվ ընթերցողները հնարավորություն ունեն էլեկտրոնային եղանակով տեղեկանալու, թե որ գրադարանում է առկա իրենց հետաքրքրող գիրքը: Բացի այդ, սոցիալական որոշակի խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, հնարավորություն ունեն ցանկացած գիրք 15-օրյա ժամկետով վերցնել գրադարանից: 
«Այսօր քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 19 գրադարաններն ամբողջությամբ նորոգված են և ապահովված ջեռուցման համակարգերով: Նաև այդ աշխատանքների շնորհիվ է, որ այսօր այցելությունների թիվը տարվա ընթացքում կազմել է 650 հազար», - ընդգծել է Արամ Սուքիասյանը:
Քաղաքապետի տեղակալը նշել է, որ 2016-ին հիմնանորոգվել է 7 մշակութային ուսումնական հաստատություն: Կրթամշակութային օջախները համալրվել են նաև անհրաժեշտ գույքով և գործիքներով:
«Երևանի քաղաքապետարանն իր որդեգրած սկզբունքի համաձայն 2017-ին ևս կշարունակի ծրագրային քաղաքականությունը՝ նաև նոր գաղափարներով ու նախագծերով համալրված»,-նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը:
Խոսելով երաժշտական և արվեստի դպրոցների հաջողությունների մասին՝Արամ Սուքիասյանն ուրախությամբ նշել է, որ սաները, մասնակցելով 296 միջազգային մրցույթների և փառատոների, Երևան են վերադարձել գրան-պրիներով, ինչպես նաև պատվավոր առաջինից 3-րդ հորիզոնականների մրցանակներով: 2016 թվականի մշակութային կրթօջախներում 337 սանով համալրվել է աշակերտների կազմը: 2016-ին ձեռք է բերվել նաև 18 տեսակի 154 նոր երաժշտական գործիք, ինչն իր ծավալով աննախադեպ է դպրոցների պատմության մեջ: Այս ծրագիրը շարունակական է լինելու նաև 2017-ին: 
Անդրադառնալով Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրում ընդգրկված նախագծով 2016-ին շարունակվել են աշխատանքները: Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել առյուծների, ինչպես նաև գայլերի և արջերի ազատավանդակների կառուցումը: Նշվել է նաև, որ նախորդ տարի 5-ով ավելացել է նաև այգու բնակիչների թիվը:
Խոսելով 2017-ի անելիքների մասին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ այս տարի երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հաճելի անակնկալ է սպասվում. Հանրապետության հրապարակի շատրվաններն այս տարի կներկայացվեն երաժշտական նոր ծրագրով, որում ընդգրկված կլինեն ինչպես համաշխարհային հայտնի ու սիրված երգեր, այնպես էլ դասական և հայ հեղինակների երաժշտություններ:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League