Հակկո գյուղի բնակչին փրկարարների օգնությամբ տեղափոխեցին հիվանդանոց
SOCIETYԱրագածոտնի մարզի Հակկոյի գյուղապետից հունվարի 27-ին տեղեկություն է ստացվել, որ գյուղի ավտոճանապարհը փակ է. գյուղում վատառողջ քաղաքացի կա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, վերջինիս Թալինի ԲԿ տեղափոխելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1991 թ. ծնված Ս. Ա.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



