Դանիան կարող Է թվային տեխնոլոգիաների դեսպան նշանակել. Politiken
SOCIETYԴանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը մտադիր Է նշանակել թվային տեխնոլոգիաների դեսպան, ինչն աշխարհում կդառնա այդ պաշտոնի ստեղծման առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին հայտնել Է Politiken թերթը:
«Մենք պետք Է սերտ հարաբերություններ ունենանք այնպիսի ընկերություններից մի քանիսի հետ, որոնք ազդեցություն ունեն մեզ վրա»,-թերթը մեջբերում Է նախարարի խոսքը:
Նրա տեղեկատվության համաձայն, ապագա դեսպանը կպաշտպանի պետության հարաբերություններն այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Apple-ը, Google-ը и Microsoft-ը, որոնք արագորեն փոխում են ժամանակակից կյանքը եւ աշխատաշուկան: Դրանք այն ընկերություններն են, որոնք ազդեցություն ունեն ոչ միայն Դանիայում, այլեւ մյուս երկրներում»,-հավելել Է Սամուելսենը: Այս կերպ երկիրը հույս ունի ավելի գրավիչ դառնալ նոր տեխնոլոգիական մշակումների համար:
Դեսպանի նշանակման ժակետի կամ հնարավոր թեկնածուների վերաբերյալ մանրամասնություններ առայժմ չեն ներկայացվում:
2015 թվականին Դանիան, IT-տեխնոլոգիաների զարգացման ինդեքսի համաձայն, ճանաչվել Է թվային ցուցանիշներով Եվրամիության ամենաառաջատար երկիրը: Այն ժամանակ Դանիան թվային տեխնոլոգիաների լայն օգտագործման հատկապես բարձր ցուցանիշների Էր հասել բնակչության հետ վարչակազմի շփումներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



