Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Հայտնի են ՀՀ գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները

SOCIETY

Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվեց հունվարի 27-ին ՀՀ գրողների միության դահլիճում: Պարգևներ հանձնվեցին 2016 թվականին լավագույն ճանաչված ստեղծագործությունների համար: «Մրցանակներն ունեն մեր ազգի մեծանուն գրողների անունները: Այս տարի դրանցից մեկը կրելու է Հովհաննես Թումանյանի անունը: Այն ստեղծվել է Լոռվա հայրենակցական միության աջակցությամբ: Գրողներին դրամական պարգևներ հանձնելու հարցում աջակցել է Նաթելա Լալայանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Արձակի ժանրում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին արժանացավ Ներսես Խառատյանը՝ «Ով սպանեց Էլենին» վեպի համար:

Պոեզիա գրական ժանրում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը հանձնվեց Լիպարիտ Սարգսյանին՝ «Արդար ճանապարհ» գրքի համար:

Լավագույն հրապարակախոսություն համարվեց Ֆելիքս Բախչինյանի «Վագրի տարի կամ չեչենական օրագիր»-ը, և նրան հանձնվեց Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը:

Դրամատուրգիա ժանրում Լևոն Շանթի անվան մրցանակին արժանացավ Սամվել Խալաթյանն իր «Փակուղուց այն կողմ» թատերգությամբ:

Գրականագիտության ոլորտում Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի արժանացավ Պետրոս Դեմիրճյանը «Տիրան Չրաքյան (Ինտրա). Կյանքն ու գործը կամ «Հեքիաթի» իրականությունը» գրքի համար:

Մանկական գրականության ոլորտում Վախթանգ Անանյանի անվան մրցանակը հանձնվեց Շնորհիկ Շահինյանին՝ «Անին ու քամին» գրքի համար:

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին արժանացավ Գառնիկ Շախկյանը՝ «Թումանյանական աշխարհ» գործի համար:

ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան գրական մրցանակը հանձնվեց Գագիկ Դավթյանին՝ թարգմանության ոլորտում տարվա աշխատանքների համար:

Գառնիկ Շախկյանն ասաց, որ  անչափ շնորհակալ է իր համեստ աշխատանքը բարձր գնահատելու համար: «Ճարտարապետ եմ և ուսումնասիրում եմ Դսեղի ճարտարապետական հուշարձանները: Թումանյանն ինձ օգնեց դրանք ավելի արժևորել և ներկայացնել հանրությանը: Պետք է անել ամեն բան Թումանյանի թողած ժառանգությանն արժանի լինելու համար»,-ընդգծեց նա:

Լիպարիտ Սարգսյանի խոսքով` իր համար հաճելի է մրցանակ ստանալը և գնահատվելը: «Շնորհավորում եմ բոլորիս: Մրցանակները անվանի մարդկանց անուններ են կրում: Դա պարտավորեցնում է ավելին անել»,-նշեց Սարգսյանը:

«Մեր ճանաչված գրողներից մեկը մի առիթով ասաց, որ ինքը գրականության ոլորտում, կարծես թե, բոլոր պարգևները ստացել է, բայց ՀՀ գրողների միության ամենամյա մրցանակ չունի և իրեն վատ է զգում, քանի որ այն շատ կարևոր է: Այս մրցանակը միայն անհատի, գրողի վաստակի գնահատումը չէ: Այն, ընդհանուր առմամբ, ժամանակակից գրականության գործերի գնահատականն է, որով կարելի է բնորոշել գրականության առաջընթացը կամ ետընթացը»,-ասաց Պետրոս Դեմիրճյանը:

ՀՀ գրողների միության սահմանած ամենամյա մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 1972 թվականին: Այդ ժամանակ գրողների միության նախագահը Էդուարդ Թոփչյանն էր: 1972-ին գրական տարբեր ժանրերում մրցանակների են արժանացել Հրանտ Թամրազյանը, Մուշեղ Գալշոյանը, Վազգեն Մնացականյանը և Հենրիկ Թումանյանը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan