«Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է բնականոն հունով
SOCIETY«Զվարթնոց» օդանավակայանը շարունակում է աշխատել բնական հունով: Հանրապետությունում եղանակային անբարենպաստ պայմանները չեն ազդել չվերթների ժամանակին իրականացման վրա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը՝ հավելելով, որ «Զվարթնոց» օդանավակայանի օպերատիվ ծառայություններն ամբողջ գիշեր աշխատել են եւ շարունակում են աշխատել: «Օդանավակայանն իր բնականոն հունով աշխատում է, չեղյալ հայտարարված թռիչքներ չկան, կա չնչին ուշացմամբ երկու թռիչք, որոնք այնքան էլ կապ չունեն եղանակային պայմանների հետ»,-ասաց Գևորգ Աբրահ ամյանը:
www.zvartnots.aero կայքէջի տվյալների համաձայն` հունվարի 27-ին ինքնաթիռների ժամանման չնչին ուշացումներ կան Մոսկվայից եւ Դուբայից:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



