ԶԼՄ-ները նշել են այն գումարը, որը Գերմանիան ծախսում Է միգրացիոն ճգնաժամի լուծման համար
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կառավարությունը 2016 թվականին մոտավորապես 21,7 մլրդ եվրո Է ծախսել միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար, այս տարի բյուջեից կհատկացվի եւս 21,3 մլրդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Zeit թերթը՝ հղում անելով ֆինանսների նախարարության հաշվետվությանը:
Հրատարակության տվյալներով՝ 2016 թվականին միայն միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ պայքարելու համար Գերմանիայի իշխանությունները ծախսել են 7,1 մլրդ եվրո: Բացի այդ, Բեռլինը եռակի ավելացրել Է տարածաշրջաններին որպես հումանիտար օգնություն տրամադրվող միջոցների չափը. լրացուցիչ հատկացվել Է 1,4 մլրդ եվրո: Փախստականի կարգավիճակ ստանալ ցանկացողների ընդունման, գրանցման եւ տեղավորման համար ծախսվել Է 1,4 մլրդ եվրո, իսկ Գերմանիայի հասարակության մեջ նոր ժամանողների ինտեգրացման համար՝ եւս 2,1 մլրդ եվրո:
Թերթը նշում Է, որ ժամանակավոր կացարանի կամ փախստականի կարգավիճակի տրամադրման վերաբերյալ դիմումների քննարկման գործընթացի համար սոցիալական տրանսֆերտները պետության վրա նստել են 1,7 մլրդ եվրո: Համերկրային կառավարությունը նաեւ երկրամասերին եւ կոմունաներին 3 մլրդ եվրո Է հատկացրել որպես անմիջական օգնություն միգրանտների ներհոսքի պայմաններում:
Ավելի վաղ ԳՖՀ-ի ՆԳ նախարարությունում պատմել են, որ անցյալ տարի երկրում ապաստան Է խնդրել 280 հազար մարդ: Ընդ որում՝ 2015 թվականին Գերմանիա Է ժամանել 890 հազար փախստական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift
5
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...



