Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


ԵԱՀԿ Մինսկի խմբի սնանկությունը

ANALYSIS
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը: Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը՝ haqqin.az–ը հայտնել է, որ նրանք քննարկել են շփման գծում ընթացիկ իրավիճակը, նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև, դեկտեմբերի 29–ի ադրբեջանական դիվերսիայի պատճառով մահացած զինծառայողի դիակի տեղափոխման հարցը: Այս պաշտոնական հաղորդագրությունը ևս մեկ անգամ գալիս է փաստելու այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ կոչված կառույցը դառնում է անտանելի: Սակայն դեռ չենք շտապի այն վերացնելու առաջարկով հանդես գալ, դրա մասին ստորև:
 
Գանք հաղորդագրության վերջից` դիակի տեղափոխման խնդրից: Ինչպես դիակի, այնպես էլ գերիների պարագայում, վաղուց արդեն կազմակերպություն կա, որը կոչվում է Կարմիր խաչ: Այն չի բացվել հայ–ադրբեջանական կոնֆիլկտը կարգավորելու նպատակով: Այդ կազմակերպությունը նման առաքելություն է իրականացրել կոնֆլիկտների հազարավոր կետերում: Ուստի, կարիք չկա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հետաքրքրասեր քիթը մտցնի այս ոլորտ: Իսկ այժմ ըստ էության: Իբրև թե, իրավիճակը չսրելու պատճառաբանությամբ, այդ կարգավորող խումբը կամ քննարկող, ինչ անուն ուզում եք տվեք, մինչ օրս, հանդես չի եկել կոնկրետ հայտարարությամբ, երբ կողմերից մեկին հստակ նկատողություն է ներկայացրել սահմանային միջադեպի համար: Ամենակոպիտ հաշվարկներով, հրադադարի ռեժիմը խախտվում է 80–20 հարաբերակցությամբ: Առյուծի բաժինն Ադրբեջանինն է: Տողերիս հեղինակը մաքսիմալիզմով չի տառապում և ամեն ինչում չի արդարացնում հայկական կողմին, բայց այն, ինչ այսօր անում է ադրբեջանական կողմը` անթույլատրելի է: Նա այդ ամենն անում է նաև այդ միջնորդական խմբի անտարբերության հանգամանքից ելնելով: Ծիծաղելի է թվում այն փաստարկը, ըստ որի, միջնորդ խումբը չունի քաղաքական լծակներ: Այդ խմբում ներկայացված են աշխարհի գերհզոր երկրները: Եթե նրանք չեն կարողանում ազդել այս գործընթացի վրա, ապա այդ դեպքում ո՞վ, Բուրկինա Ֆասո՞ն, թե Մադագասկարը պետք է հանդես գան հստակ հայտարարություններով: Խմբի անատամությունը դրսևորվեց նաև ապրիլյան քառօրյայի ժամանակ, երբ բոլորին ու ամենքին պարզ էր, որ այդ ռազմական ֆարսը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից: Սակայն նրանք քաջություն չունեցան, անգամ մեկ հոդաբաշխ մտքով անդրադառնալու դրան: Սա միջանկյալ: Փոխարենը, հատկապես խմբի արևմտյան թևը, առաջարկում է մշտադիտարկող խմբերի ավելացում, սահմանային սենսորների տեղադրում և վստահության մթնոլորտի ամրապնդում: Այս շարքից, թերևս ընդունելի է խախտումներն արձանագրող սենսորների տեղադրումը: Բայց այն ի՞նչ կտա մեզ, եթե նույնիսկ դրանից օգտվողները տեսնեն, որ Ադրբեջանական կողմն է խախտել, բայց հանդես չգան կոնկրետ գործողությամբ:
 
Ինչ մնում է վստահության մթնոլորտի ավելացմանը, ապա սա աբսուրդ է: Ո՞ւմ միջև: Ենթադրում եմ Հայաստանի և Ադրբեջանի: Ծայրահեղությունների մեջ չընկնելով հանդերձ, ստիպված ենք փաստել, որ Հայաստանում հանդուրժողականության մթնոլորտն ավելի բարձր է քան Ադրբեջանում: Իսկ այդ միջնորդ երկրները, ոչինչ չեն անում հարևան երկրում ևս իրավիճակը շտկելու համար: Իսկ այս ֆոնին, խոսել վստահության մթնոլորտի մասին, դատարկ ժամանակի մսխում է: Սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող հարցի կարգավորումը տանել ՄԱԿ–ի ձևաչափ: Այնտեղ Ադրբեջանն անհամեմատ ուժեղ է: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանն իր վերջին բոլոր քվեարկություններով դարձել է բոլորի աչքի փուշը և ծիծաղի առարկա: Այսպիսի անլուծելի դիլեմայի առաջ ենք այսօր կանգնած:

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation