Զբոսաշրջության հոսքը Գյումրի լինելու է մեծ. Վարչապետն այցելելու է Հայաստանի երկրորդ քաղաք
SOCIETYՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկա օրերին այցելելու է Գյումրի և ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարեց այցի մեկնարկային կետ նախատեսել «Շիրակ» օդանավակայանը: «Վաղը չէ, մյուս օրն (հունվարի 28-հեղ.) ունենք Գյումրի այց, որտեղ քննարկելու ենք զբոսաշրջության հետ կապված բավականին լայնածավալ ծրագիր: Խնդրում եմ նախատեսեք այցի սկիզբը օդանավակայան, հրավիրեք տնօրենին, որովհետև կա պայմանավորվածություն, որ իրենք պետք է ներդրումներ կատարեն, քանի որ զբոսաշրջության հոսքը Գյումրի լինելու է մեծ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հավելեց նաև, որ հունվարի 26-ին ժամը 15-ին հանդիպելու է Գյումրիի գործարարների հետ: Կառավարության ղեկավարը հանձնարարեց անհրաժեշտության դեպքում հանդիպմանը հրավիրել նաև համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին:
Կառավարությունը մասնավոր հատվածի հետ գործակցությամբ մշակում է Գյումրի քաղաքի զարգացման, մասնավորապես, Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Ավելի վաղ գործադիրի ղեկավարն ընդգծել էր, որ պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումն ու մյուս նախաձեռնությունները հնարավորություն կտան խթանել զբոսաշրջության զարգացու մը Գյումրիում:



