Հայաստանում իրականացվելու է գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր
SOCIETYՀՀ կառավարությունը արտասահմանյան գործընկերների հետ քննարկելու է գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման պայմանները: Մասնավորապես, հունվարի 26-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարեց 15-օրյա ժամկետում կազմակերպել Ռուսաստանում և այլ երկրներում գյուղատնտեսության տեխնիկա արտադրող ընկերութ յունների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով:
«Անհրաժեշտ է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը և Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց, թե երբ են հանդիպելու ռուսական «Ռոստսելմաշ»-ի ներկայացուցիչների հետ:
Իգնատի Առաքելյանը նշեց, որ հանդիպումը կայանալու է հունվարի 26-ին, իսկ հաջորդ օրը ՀՀ կայցելեն արտասահմանյան այլ ընկերությունների ղեկավարներ:
Կարեն Կարապետյանը հորդորեց աշխատանքներն ակտիվ և ինտենսիվ իրականացնել:



