Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Կոտայքում արտակարգ դեպքերի թիվը զգալիորեն նվազել է

SOCIETY

 Կոտայքի մարզպետարանում հունվարի 25-ին կայացավ ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստ: Միջոցառմանը ներկա էին փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը, ԱԻՆ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արսեն Արշակյանը, ԱԻ նախարարության ‹‹Սեյսմիկ պաշտպանության ծառայություն›&rsaquo ; գործակալության պետ Հրաչյա  Պետրոսյանը ինչպես նաև՝ մասնակցում էին համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Կոտայքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Հ. Հայրապետյանը, մարզպետ Կ. Գուլոյանի անունից ողջունելով ներկաներին, հորդորեց հաշվետու նիստի ընթացքում լինել շատ ակտիվ և մասնակցել ՄՓՎ-ի աշխատանքների իրական գնատահականը պարզելու գործընթացին:

«Եթե չունենանք անվտանգ ու պաշտպանված պետություն, սա նշանակում է՝ ապագա չունենք: Այս երկիրը մեր հայրենիքն է, մեր գորոծողություններով ամեն կերպ պետք է նպաստենք դրա զարգացմանը: Կարծում եմ՝ ՀՀ ԱԻ նախարարությունը հանրապետության ամենակայացած կառույցներից մեկն է: Մենք պարտավոր ենք կանգնել փրկարարների կողքին. նրանք այդքան մեծ ծավալի աշխատանք են կատարում: Շատ բանիմաց, գիտակ և պրոֆեսիոնալ կադրեր են: Շնորհակալ ենք ձեզ կատարած մեծ աշխատանքի համար: Ես գերազանց եմ գնահատում ձեր գործը», - եզրափակեց փոխմարզպետը:

Հիմնական տարեկան զեկույցով հանդես եկավ Կոտայքի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետ, փ/ծ գնդապետ Ա. Մանուկյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Կոտայքի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը՝ ներկայացնելով նաև մարզային վարչության գործունեության հիմնական ուղղությունները: 2016 թ. ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է` 1721 արտակարգ դեպք (2015 թ.` 2324), որի հետևանքով զոհվել է 20 (2015 թ.`27), մարմնական վնասվածքներ ստացել 112 մարդ (2015 թ.`382): 2015թ. համեմատությամբ արտակարգ դեպքերը նվազել են 603-ով, կամ  26%-ով:

«Վերլուծելով և համեմատելով 2015-2016թթ. արտակարգ դեպքերի և դրանց հետևանքով գրանցված վիրավորների և զոհերի թվաքանակը՝ կարող ենք արձանագրել, որ 2016 թ. առավել հաջողակ տարի էր քան 2015 թ., քանի որ արտակարգ դեպքերի, վիրավորների և զոհերի թվաքանակը զգալիորեն նվազել է», - շեշտեց Ա. Մանուկյանը:

Կոտայքի ՄՓՎ պետի հաղորդմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային, հրամանատարաշտաբային, ցուցադրական, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ: Բոլոր անցկացրած վարժանքները ընդգրկել են ինչպես բնակչության պաշտպանության ոլորտների հիմնարար հարցերը, այնպես էլ մարզի  բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները:

Մարզի բնակչության պաշտպանության միջոցառումները ժամանակին կազմակերպելու և անցկացնելու նպատակով մշակվել է «Մարզի տարածքում 2016 թ. ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման և հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների» պլանը:

Ա. Մանուկյանը հավելեց նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ամենօրյա աշխատանքներ են իրականացվել փրկարարական ուժերի  և տեխնիկայի մշտական մարտական պատրաստականության պահպանման ուղղությամբ: Զեկույցի ավարտին նա ներակայցրեց տարվա ընթացքում ի հայտ եկած բացթողումներն ու թերությունները, առաջարկություններ կատարեց հետագա աշխատանքների բարելավման համար և նախանշեց 2017թ. գործունեության հիմնական ուղղությունները:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Կոտայքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության  տեսչության  պետ Վ. Դանիելյանը ներկայացրեց մարզում 2016թ. կատարած աշխատանքները: Զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Կոտայքում ստացվել է 802 ահազանգ հրդեհների վերաբերյալ, որոնց պատճառած նյութական վնասի չափը կազմել է 79 մլն. 281 հազ. 789 դրամ: Ըստ զեկուցողի՝ հրդեհների ամփոփումը ցույց է տալիս, որ դրանց մեծամասնությունն առաջացել է խոտի դեզում, աղբանոցներում, ավտոմեքենաներում, չոր խոտածածկերում և սեփական տնտեսություններում:

ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժանմունքի պետ Ն. Բեգլարյանը ներկայացրեց մարզային ստորաբաժանման տարեկան հաշվետվությունը: Նա փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում փորձաքննության է ենթարկվել 1131 օբյեկտ, ինչպես նաև՝ իրականացվել է շահագործվող  ԱՎՕ-ների 67%-ի տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Այս գործընթացին էապես նպաստել է շարժական լաբորատորիայի կիրառումը, որը հնարավորություն է տվել փորձաքննության ընթացքում կատարել նաև դիագնոստիկա, փորձարկում և զննում: Ինչպես նախորդ մարզերում՝ Կոտայքում ևս ոլորտում առկա խնդիրներից բանախոսն առանձնացրեց չգրանցված և տեխանվտանգության տարեկան փորձաքննություն չունեցող ԱՎՕ-ների առկայությունը:

ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» Կոտայքի օդերևութաբանական կայանների համակարգող Ա. Սարգսյանը ներկայացրեց մարզում տեղակայված ստորաբաժանումների կողմից 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները: Մարզի տարածքում իրականացվել  են  հիդրոօդերևութաբանական  երևույթների,  մթնոլորտի և մակերևույթային  ջրերի  քանակական  ցուցանիշների դիտարկումներ և, ըստ անհրաժեշտության, դրանց արդյունքները տրամադրվել են մարզի  բնակչությանը, պետական  իշխանության տարա ծքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Բոլոր օդերևութաբանական կայաններում, համաձայն գործող ձեռնարկի, կատարվել են մշակաբույսերի ֆենոլոգիական դիտարկումներ տարբեր մշակաբույսերի՝ աշնանացան ցորենի, գարնանացան ցորենի, գարնանացան գարու, կարտոֆիլի, խնձորի, տանձի, կաղամբի, խոտհարքների, արոտավայրերի վրա: Կատարվել է աշնանացանի և պտղատուների կենսունակության որոշում, աշնանացանի բարձրության և խտության որոշում, վիճակի գնահատում,  թփակալման հանգույցում ջերմաստիճանի չափումներ, հողի սառցակալման խորության չափումներ, ձյունաչափական աշխա տանքներ աշնանացանի դաշտերում, հողի վիճակի գնահատում և այլն:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության Արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ս. Մարգարյանը զեկուցեց 2016 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ՝ նախևառաջ ներակայցնելով մարզում գործող դիտակայանները: Ս. Մարգարյանը նշեց, որ մարզի մի շարք դպրոցներում Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցին նվիրված միջացառումների շրջանակում իրականացվել են սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման և շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզում ուսուցանվել է 928 աշակերտ, 149 ուսուցիչ և 82 մի ջին ու բարձր ղեկավար աշխատողներ:

Տարեկան զեկույցների ավարտից հետո փոխմարզպետ Հ. Հայրապետյանը նշեց, որ մարզային ՓՎ-ի և մարզպետարանի միջև ակռա է շատ բարձր մակարդակի համագորածկցություն, և գերազանց գնահատեց հաշվետու ժամանակահատվածում ՄՓՎ-ի կատարված աշխատանքները:

Ընդգծելով Կոտայքի մարզի կարևորությունը հանրապետության համար և դրական գնահատելով ՄՓՎ-ի աշխատանքները՝ Ա. Արշակյանը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակիցներին՝ ի դեմս մարզպետ Կ. Գուլոյանի, մարզի ՓՎ-ին մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Ա. Արշակյանը որոշ հանձնարարականներ տվեց վարչության աշխատակիցներին՝ առկա բացողումները շտկելու և ՄՓՎ հետագա գործունեությունը բարելավելու նպատակով:

Ողջունելով ներկաներին՝ Հ. Պետորսյանը  նշեց, որ մարզային վարչության կողմից իրականում կատարվել է շատ ավելին, քան ներկայացվեց:

«Եթե հաշվի առնենք, որ այս ամենը կյանքի է կոչվում ֆինանսական, տեխնիկական և մեծ փորձառություն ունեցող կադրերի սղության պայմաններում, ապա աշխատանքների արժեքը կրկնապատկվում է: Մեր փրկարարներն այդ գործը կատարում են խանդավառությունից և հայրենասիրությունից դրդված», - եզրափակեց Հ. Պետրոսյանը:

Նիստի ավարտին ծառայության ընթացքում ցուցաբերած մասնագիտական ունակությունների և անբասիր ու բարեխիղճ ծառայության համար ՄՓՎ-ի մի շարք աշխատակիցներ փոխմարզպետի կողմից ստացան պատվոգրեր:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League