Ավելի քան 2,6 հազար ապստամբներ են զենքը վայր դրել Դամասկոսի նահանգի Վադի Բարադա շրջանում
SOCIETYԴամասկոսի նահանգը ջրով ապահովող Վադի Բարադա գետի հովտի բնակիչները վերադառնում են խաղաղ կյանքի: Այնտեղ գործող արդեն ավելի քան 2,6 հազար ապստամբներ վայր են դրել զենքը: Նրանց, ովքեր հրաժարվել են վերադառնալ խաղաղ կյանքի, իշխանությունները ընտանիքների հետ միասին տարհանում են Իդլիբի նահանգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ գնդապետ Ալեքսանդր Բլինկովը:
«Վադի Բարադա գետահովտի բնակչությունը վերադառնում Է խաղաղ կյանքի: Այսօրվա դրությամբ ավելի քան 2,6 հազար մարդ արդեն կարգավորել Է իր կարգավիճակը»,- պատմել Է նա, հավելելով, որ այն զինյալները, որոնք պատրաստ են կարգավորել իրենց իրավական կարգավիճակը, համալրում են ինքնապաշտպանության ուժերի ջոկատները:
«Բնակչությունը շարունակում Է ստանալ մարդասիրական օգնություն եւ առաջին անհրաժեշտության իրեր, մասնավորապես, պարենամթերք եւ բժշկական միջոցներ»,- հայտնել Է Բլինկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



