Իտալիայում գտել են ձնահյուսի տակ հայտնված հյուրանոցում բոլոր զոհվածներին
SOCIETYԻտալիայում գտել են Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում ձնահյուսի տակ հայտնված «Ռիգոպիյանո» հյուրանոցում բոլոր զոհվածներին: Նրանց ընդհանուր թիվը կազմել Է 29, որոնողական գործողությունն ավարտված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rai News 24 հեռուստաալիքը:
Ստորգետնյա ցնցումներով եւ ձյան առատ տեղումներով հրահրված ձնահյուսը 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա Է իջել հունվարի 18-ի երեկոյան՝ լիովին ծածկելով չորսհարկանի շենքը: Այդ պահին շենքում գտնվող ավելի քան 30 մարդուց փրկվել Է ինը հոգի, ներառյալ չորս երեխա, որոնց դուրս են բերել փլատակներից: Եվս երկու հոգի աղետից քիչ առաջ դուրս Էր եկել հրուրանոցից եւ նույնպես ողջ մնացել:
Դատախազությունը հետաքննություն Է անցկացնում պատահարի փաստով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



