Հալեպում վերսկսվել Է Էլեկտրագնացքների երթեւեկությունը
SOCIETYՍիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը հայտարարել Է Հալեպում Էլեկտրագնացքների երթեւեկության վերսկսման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է SANA լրատվական գործակալությունը, նա մասնակցել Է Ջիբրին ծայրամասի, որտեղ գտնվում Է փախստականների տեղավորման ժամանակավոր կենտրոնը, եւ Բաղդադ կայարանի միջեւ երկաթուղային ճյուղի բացմանը: Դրա երկարությունը 18 կիլոմետր Է:
Մեգապոլիսի տրանսպորտային հանգույցի աշխատանքի կարգավորումը Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի փուլ առ փուլ վերականգնման պլանի հիմնական կետերից մեկն Է հրոսակային կազմավորումներից քաղաքի ազատագրումից հետո:
Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը երկաթուղիների նորոգումը համարել Է «այն բանի վկայությունը, որ քաղաքի երակազարկն սկսում Է ավելի ուժգին բաբախել»: Հերթում, նրա խոսքով՝ մեգապոլիսից արեւելք Նեյրաբ միջազգային օդանավակայանի վերանորոգման-վերականգնման աշխատանքների ավարտն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



