Yerevan, 06.November.2025,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ Թամարա Պետրոսյանը համբուրվեց Սոսի հետ, ի՞նչ երկրորդ մասնագիտություն ունի, և ո՞վ է նրա սիրելի խաղընկերը

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Թամարա Պետրոսյանին հայ հանդիսատեսը ճանաչում է մի շարք նախագծերից, ինչպես նաև հեռուստանովելներից և գեղարվեստական ֆիլմերից: Հեռուստադիտողն առիթ ունեցավ Թամարին տեսնել նաև Առաջին ալիքի «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում, իսկ «Ուրիշի փոխարեն» ֆիլմում քննարկվեց նրա և Սոսի համբույրը: BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է խաղացած դերերի, գրանցած հաջողությունների և այլ հետաքրքիր թեմաների մասին: 

«Ընտանյոք հանդերձ» սիթքոմը Թամարի համար նորություն էր, բայց առավելություններ և հաջողություններ է գրանցել. դրանք այն նոր ընկերներն են որոնց ձեռք է բերել. «Շատ թեթև, ժամանցային սիթքոմ էր, ընտանիքով նայելու համար: Մենք թիմի հետ շատ մտերմացանք և կարող եմ ասել, որ դարձել ենք մեծ ընտանիք: Մեր կապը շարունակվում է, երբեմն էլ հավաքվում ենք և ինչ որ տեղ գնում: Ես առաջին անգամ էի այդ ժանրում ներկայանում, բայց ուրախ եմ, որ նախագծում ոչ մի բան մատների արանքով չէր արվում, ամեն բան շատ պրոֆեսիոնալ էր»: 

Դերասանուհին խոստովանում է, որ որպես այդպիսին տաբուներ չունի, կարծում է` երբ ասում են մերկ չնկարվել, կարճ չհագնել, դրանք պարզապես մակերեսային մոտեցում են տաբուներին. « Գիտեք` այդ ամենը սկսվում է նրանից, արդարացված է արդյոք համբույրի տեսարանը ֆիլմում, թե ոչ: Եթե դա արվում է առանց արդարացման, այնքան որ պարզապես ասեն, որ կար համբույրի տեսարան, այս պարագայում դու արդեն սկսում ես չհավատալ: Իսկ եթե դերասանը չի հավատում իր արածին, արդեն իսկ ճիշտ չէ: Սա ասում եմ մերկ կամ բաց տեսարանների համար, բայց լինում են նաև նախադասաություններ, որ զգում ես ոչ մի կապ չունեն ֆիլմի հետ»: 

«Ուրիշի փոխարեն» ֆիլմից հետո հանդիսատեսը սկսեց խոսել Սոսի և Թամարի համբույրի մասին, ոմանք էլ պնդում էին, որ դա արված է ֆիլմի ՓՌ-ի համար: Թամարն այս ամենին իր բացատրությունն ունի. «Ես ձեզ ասեմ, եթե այդ համբույրի տեսարանը չլիներ, կասեին` բա ուր էր համբույրի տեսարանը, որովհետև տրամաբանական էր, ինչպես կարող էին իրար սիրել և վերջում չհամբուրվել: Վստահ եմ` այդպես կասեին և եթե չլիներ համբույրն ամեն բան կեղծ կլիներ: Կսկեին ասել` վայ չհամբուրվեցին քանի որ ընկերը չի թողնում, լրիվ հայկական իրականության նման, կամ էլ ինքը չպաչվող դերասանուհի է»: 

Դերասանուհին էլ է այն կարծիքի, որ ժամանակները մի քիչ փոխվել են և համբույրի տեսարաններն սկսել են ինչ որ չափով սովորական երևույթ դառնալ. «Եթե մի քանի տարի առաջ դերասանուհին համբուրվում էր ֆիլմում, մարդիկ զարմանում էին, հիմա շատերն են անցել այդ փուլը: Դերասանների համար էլ է ամեն բան հեշտացել և եթե այս արվեստի մեջ ես, ապա դա նաև պահանջում է, որոշ խոչընդոտների հաղթահարում»: 

Ասում են` յուրաքանչյուր դերասանուհի ունի իր սիրելի խաղըկները, Թամարն էլ բացառություն չէ, իսկ նոր խաղընկերոջ հետ մտեմանալը դերասանուհու համար զուտ տեխնիկական խնդիր է. «Ես այդ ամենը շատ արագ եմ հաղթահարում փորձերի ժամանակ: Ինչ վերաբերվում է զուգընկերոջը, չեք պատկերացնի` ինչ գերագույն հաճույք եմ ստանում, երբ խաղում եմ Լևոն Հարությունյանի հետ: Չեմ կարող որևէ տրամաբանական պատասխան տալ այս ամենին, որովհետև նրա հետ շատ-շատ հեշտ է: Մնացածներին էլ եմ շատ սիրում, թող ոչ ոք չնեղանա, բայց նրա հետ այլ է»: 

Արտասահմանյան մամուլում միշտ նշում են հայտնի դերասանի ստացած հոնորարը, բայց Հայաստանում այդ ամենի մասին չեն սիրում խոսել. «Բնականաբար կա ֆինանսական սակագներ, բայց այս դեպքում ավելի կարևոր է գաղափարային հենքը: Լինում են դեպքեր, երբ դերը կամ նախագիծն այնքան գայթակղիչ է լինում, որ դու պատրաստ ես մոռանալ այդ սակագները և չնչին գումարի դիմաց նկարահանվել, քանի որ դա գերագույն հաճույք  է պարգևում: Բնականաբար լինում են հակառակ դեպքեր, որ ոչ հետաքրքիր և ոչ հաճելի նախագծեր են լինում, մեծ գումարներ են առաջարկում`այդ պարագայում համաձայնվում ես գումարի համար նկարահանվել: Առաջին դեպքն ավելի հաճախ է պատահում Հայաստանում, բայց շատ բան էլ կախված է, թե ում հետ ես աշխատում»,-պատմում է դերասանուհին և ավելացնում, որ դրսի կինոարտադրության համար նկարահանվելու առաջարկներ չունի. «Ես առաջին անգամ նկարահվել եմ ռուսական ֆիլմում, իսկ  գլխավոր դերում  Բեն Ֆոսթերն էր: Ես հաճույք ունեցա, նրան մատով կպնել»: 

Շատ դերասաններ հաճախ հասկանալով, որ այս ասպարեզն այնքան էլ շահութաբեր չէ, փնտրում են այլ ճանապարհներ գումար վաստակելու. «Այս աշխատանքը կայուն չէ, այնուամենայնիվ դերասանը կախված է ինչ- որ մեկի որոշումից` լինի դա պրոդյուսեր, սցենարիստ:  Այնպես չէ, որ դու ամեն ամիս կունենաս աշխատանք, մանավանդ մեզ մոտ շուկան շատ փոքր է: Նայեք` ինչքան դերասան մենք ունենք, քանի ներկայացում է բեմադրվում և քանի ֆիլմ է նկարահանվում: Ինչ անի մարդը պետք է ապրի. մենք ունենք շատ դերասաններ,որ հենց այդ պատճառով էլ հեռանում են այս ոլորտից: Ես գիտեմ շատ-շատ դերասաններ, ովքեր ունեն երկրորդ աշխատանք, ընդ որում այն կապ չունի դերասանության հետ, աշխատում են զուտ նրա համար, որ չթողնեն դերասանությունը»:  

Թամարն էլ ունի երկրորդ մասնագիտություն` օտար լեզուների մասնագետ է. «Ինչպես մեզ մոտ Ղարաբաղում են ասում` «փողին մոտիկ փեշակ է»: Հիմա չունեմ երկրոդ աշխատանք, որովհետև փառք Աստծո այնքան գոհ եմ, որ իմ աշխատանքը բացի հաճույք պատճառելուց ինձ դրսում չի թողնում: Ինձ բավարարում է թե հոգեպես, թե ֆինանսապես տվյալ պարագայում: Բայց ինչ խոսք, եթե մի օր չունենամ այս աշխատանքը, նման խնդիր չունեմ` կգնամ կաշխատեմ այլ բնագավառում»:  

Երբ շփվում ես դերասանու հետ, առաջին ինչ ուզում ես ասել, դա նրա ակտիվությունն է, չնայած նա խոստովանում է` շատ ծույլ է. «Ես մարդկանց վրա հիմնականում թողնում եմ ակտիվ մարդու տպավորություն: Միակ բանն, որ կցանկանայի մեջիցս հանել, դա իմ ծուլությունն է: Ես հիմնականում հանգստանում եմ տանը, ընկերներիս և մտերիմներիս հետ: Առօրյաս ինչպես և շատ դերասաններին կայուն չէ, օրինակ վերջերս մի շաբաթ ոչինչ չէի անում, պարզապես հանգստանում էի, բայց հետո այնպես ստացվեց, որ միանգամից մի քանի նախագիծ սկսեց, հարցազրույցներ, նկարահանումներ և ես քնում էր երկու երեք ժամ: Հետո նորից վերջանում է այդ ամենը: Ես նաև սիրում եմ հեռուստացույց նայել, լավ հաղորդումներ, ավելին ասեմ` սիրում եմ գովազդային հոլովակներ նայել: Սիրում եմ կարդալ, այն ինձ համար սովորություն է արդեն դարձել, որն իմ մեջ ներարկել է Նարեկ Դուրյանը:  Երբ ասում էի` ժամանակ չունեմ կարդալու, նա ասում էր` դու օրվա մեջ մի կարդա, բայց երբ գնում ես քնելու սովորություն դարձրու մի քանի էջ կարդալ»:  

Դերասանուհին զրույցի ընթացքում նշեց նաև, որ ինքնաքննադատ է. « Օրինակ թատրոնում մի քիչ այլ է, ներկայացման ժամանակ եթե զգում ես, որ մի բան կարող ես ավելի լավ անել, դու հաջորդ ներկայացմանն ավելի լավ ես անում, կամ եթե մի բան սխալ ես անում, ասում ես հիշեմ` հաջորդին այսպես անեմ: Իսկ ֆիլմում այդպես չէ, ես միշտ ուզում եմ ինչ-որ բան փոխեմ իմ խաղում: Երբ նկարահանման օրը վերջանում է, գալիս եմ տուն, պառկում եմ քնելու և ասում եմ` վայ ինչպես կուզեի, որ վաղը ինձ զանգեին ասեին, այս ինչ հատվածը պետք է նորից նկարել, ես այդ ժամանակ լրիվ այլ ձև կխաղայի: Մեր մասնագիտության մեջ շատ կարևոր է կատարելագործվելը, դու անընդհատ պետք է աշխատես քո վրա»: 

Անձնական կյանքի մասին դերասանուհին չի սիրում խոսել. իր համար մի հետաքրքիր և կարևոր սկզբունք է որդեգրել. «Նախ ասեմ, որ ինձ համար անձնական կյանքից բացի այնքան ավելի հետաքրքիր թեմաներ կան: Տարիներ առաջ երբ ես սովորում էի Ղարաբաղի թատերական ինստիտուտում, կար պարտադիր գրականություն և այն գրքերից մեկն էլ, որ շատ մեծ տպավորություն թողեց ինձ վրա` դա Չառլի Չապլինի «Իմ կենսագրությունն» էր:  Այդ գրքում ամեն թեմայի մասին խոսվում էր, բացի անձնական կյանքից: Չապլինն ասում էր իհարկե հիմա ընթերցողը իր մեջ պրպտում է, իսկ ինչո՞ւ չի պատմում իր անձնականինց: Նա ասում էր` ինձ համար անձնական կյանքն այնքան սովորական և ոչ տարօրինակ բան է,  դրա համար ես չեմ կարծում,  որ կարիք կա դրա մասին գրելու և խոսելու: Դա այնքան է տպավորվել իմ մեջ, մանավանդ որ նա մի քանի անգամ ամուսանցել, բաժանվել է և դա առտառոց բան չի համարում: Դա ինձ համար ճշմարտություն է և այն դարձել է իմ ճշմարտությունը»: 

Համենայնդեպս հետաքրքվեցինք դերասանուհուց, արդյո՞ք չի մտածում ամուսնանալու մասին. «Գիտեք, շատ ծանր է լինում, երբ կողքից մարդիկ սկսում են քեզ կարեկցել, թե ինչո՞ւ ամուսնացած չես, կամ էլ ասում են` գիտես քո տարիքին ես արդեն դպրոցական երեխա ունեի: Երբեմն մտածում եմ` գուցե ճիշտ են, բայց այստեղ կարևորը քո ներքին է, եթե դու քեզ լավ ես զգում, դա քեզ չի ճնշում, ապա ամեն բան նորմալ է, բայց եթե քեզ դա մտահոգում է` դա նորմալ չէ: Բնականաբար պետք չէ ամուսնանալ, պարզապես ամուսնանալու համար»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի   

 
AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship