ՊԲ երկու վիրավոր զինծառայողների են տեղափոխել Երևան. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
SOCIETYԵրեկ` հունվարի 24-ին, Պաշտպանության բանակի երկու զինծառայողի են տեղափոխել Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Վիրավոր զինծառայողներից մեկը պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանն է, ով ստացել է ստորին վերջույթի վիրավորում: «Երեկ երեկոյան զինծառայողին վիրահատել ենք և ստիպված ենք եղել ամպուլացնել նրա վերջույթներից մեկը»,-ասաց նա: Մյուս զինվորը` Գուրգեն Սարգսյանը, շարունակում է գտնվել ծայրահեղ ծանր վիճակում և դուրս չի եկել կոմայից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



